Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը 

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը փորձում է մի շարք միավորներ հավաքել

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ընտրախախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն՝ դրամական տուգանքների փոխարեն:

Հասկանալի է, որ այս նախաձեռնության նպատակն է այսպես ասած զգաստացնել մարդկանց, ովքեր գնում են ընտրախախտումների, ավելի շուտ ընտրախախտումների պատվեր կատարելու, երաշխիքով, որ ընդամենը պատասխանատվության կենթարկվեն դրամական տուգանքի միջոցով, որը կվճարեն կամ պատվիրատուները կամ պատվերի համար ստացվող վարձատրության մեջ կներառվի:

Զարմանալի է թվում, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Չէ՞ որ դրա արդյունքում շատերը կհրաժարվեն քրեական պատասխանատվության ռիսկի գնալ, ինչը նշանակում է, որ կբարդանա ընտրական արդյունք ստանալու իշխանության վերարտադրողական խնդրի լուծումը:

Սակայն այս մասով կառավարությունում տեղի է ունեցել հետաքրքրական դրսևորում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել օրինագծին՝ ասելով, թե կան խախտումներ, որոնց համար չարժե ազատազրկել մարդուն: Հովիկ Աբրահամյանը, համաձայնելով այս դիրքորոշմանը, այնուամենայնիվ ասել է, որ կառավարությունը պետք է հավանություն տա, քանի որ չնայած իրավականորեն ճիշտ է Հարությունյանի մոտեցումը, սակայն քաղաքական առումով կա հասարակության վստահությունը մեծացնելու խնդիր, և պետք է գնալ դրան ընդառաջ:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրական քայլ է կատարում: Մի կողմից նա քաղաքականապես «սխալ» է հանում Դավիթ Հարությունյանին՝ ակնարկելով, որ Հարությունյանը չի «զգացել» պահի նրբությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ քաղաքականության մեջ խելքը կարևոր չէր համարում, փորձում է խելք դրսևորել և «խելք» չդրսևորելու ակնարկ անել Հարությունյանի հասցեին: Սա, իհարկե, իրողության այսպես ասած ներխոհանոցային փոքր դրվագն է, որը գալիս է հաստատելու վարչապետի և Դավիթ Հարությունյանի միջև փոխադարձ անվստահության մասին մամուլում տեղ գտնող հրապարակումները:

Ավելի խոշոր առումով՝ Հովիկ Աբրահամյանը փաստորեն փորձում է մի շարք միավորներ հավաքել և՛ հանրության, և՛ միջազգային կառույցների առաջ: Բանն այն է, որ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Գրեթե կասկած չկա, որ ԱԺ-ն կմերժի այն կամ կընդունի այնպիսի աղավաղված ձևով, որ կլղոզվի դրա բուն էությունը: Սակայն կստացվի, որ Հովիկ Աբրահամյանն իր կողմից արել է ընտրական գործընթացի վստահության բարձրացման հանրային պահանջին ուղղված քայլը, իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնոթյունը նրա այդ քայլը ջուրն է գցել:

Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական կարիերայի առաջընթացն ապահովելու հարցում այդպես էլ չկարողացավ լուծել միջազգային կառույցների համար իր վստահելիության խնդիրը, ինչը անկասկած ունի էական նշանակություն: Եվ այս առումով Աբրահամյանը երևի թե ցանկանում է միջազգային կառույցներին էլ մեսիջ հղել, թե որքան պատրաստակամ է ինքը ընտրական գործընթացի վստահելիություն ապահովելու հարցում, ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության: Միաժամանակ, սրանով նաև Աբրահամյանը, հատկապես մեկնարկած 4+4+4-ի ֆոնին, ակնարկ է հղում գուցե թե նաև այսպես ասած ընդդիմադիր շրջանակներին, որ ինչ-որ բան պայմանավորվելու համար պետք է իր հետ նստեն մի որևէ սեղանի շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջ
Ամենադիտված