«Հրապարակ». Դավիթ Լոքյանը «սթաֆը» հավաքում է խնամի-ծանոթ-բարեկամներից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության 3-րդ մասնաշենքից օրերս հնամաշ «բորդո» վարագույրներն էին հանում' «կառնիզներով» ու ոսկեթել լարերով: Միևնույն ժամանակ' բանվորները հատուկ փաթեթավորված գույք էին տեղափոխում: Մեզ հասած տեղեկություններով' ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ից առանձնացած տարածքային կառավարման նախարարությունը տեղավորվելու է 6-րդ հարկում: Այդտեղ նախկինում ծվարել էր կրթության և գիտության նախարարությունը, որն այժմ տեղափոխվել է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական նոր մասնաշենք:
Ըստ ամենայնի' կառավարության 3-րդ շենքում սկսված աժիոտաժը կապված էր ՏԿ նախարար Դավիթ Լոքյանի սենյակը հավուր պատշաճի զարդարելու հետ: Փաստորեն, Լոքյանն այստեղ է քանդում Աշոտյանի աշխատասենյակը, իսկ ԿԳ նախարար դարձած ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը նոր շենքում է «վերակառուցում» նախորդի աշխատասենյակը:
«Կոմֆորտ» ստեղծելուն զուգահեռ Դավիթ Լոքյանը «սթաֆ» է հավաքում, որոնք հիմնականում բաղկացած են խնամի-ծանոթ-բարեկամներից ու 2003-2008թթ. իր ենթակայությամբ աշխատած կադրերից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից