Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները 

Նոր հնարավորություններ` Հայաստանի համար…

Վերլուծական

Այսօր՝ ապրիլի 16-ին, Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Այսպիսով՝ Հայաստանը, արտգործնախարար Նալբանդյանի ձեռամբ, ստորագրել է մի փաստաթուղթ, որը, իրավամբ, կարելի է շրջադարձային համարել մեր երկրի համար:

Եվ այսպես, ի՞նչ կարող է տալ մեզ նման կազմակերպությանն անդամակցելն, ու ի՞նչ նոր հորիզոններ են բացվում մեր առջև միջազգային համագործակցության այս ձևաչափում: Նախ՝ նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, հանդիսանալով եվրասիկան տնտեսական ու ռազմաքաղաքական կառույց, ստեղծվել է 2001-ին և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան։

Եթե վերլուծելու լինենք այս կառույցի աշխարհաքաղաքական նշանակությունն ու դիրքավորումը՝ համաշխարհային քաղաքականության բեմահարթակում, ապա պետք է աներկբայորեն փաստենք, որ ՇՀԿ-ի ստեղծումը, ըստ էության, հետապնդում էր մի քանի նպատակ, որոնցից կարևորագույնն Արևմտյան բլոկին յուրօրինակ հակակշիռ հանդիսանալն էր՝ անդամ երկրները զերծ պահելու ԱՄՆ և նրա դաշնակիցների հնարավոր ագրեսիայից, կենտրոնացնելու համատեղ ջանքերը՝ ընդդեմ միաբևեռ աշխարհի գլուխ կանգնած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՝ թույլ չտալով նրանց՝ միջամտելու կազմակերպության անդամ երկրների ներքին գործերին. սա, ըստ էության, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ներքին պայմանավորվածության արդյունքում ի հայտ եկած կազմակերպություն է, որի բուն նպատակը երկու այդ հսկաների ազգային, տնտեսական ու ռազմաքաղաքական անվտանգության ապահովումն է հարափոփոխ այս աշխարհում:

Անդամակցելով այս կազմակերպությանը՝ Հայաստանը, գոնե տեսականորեն, հնարավորություն կստանա՝ ՇՀԿ անդամ երկրների հետ առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակն էականորեն բարձրացնելու, ինչպես նաև համագործակցելու անդամ երկրների հետ այնպիսի կարորագույն հարցերում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և այլն:

Դե ինչ, ինչպես տեսնում եք, վատ չի հնչում, բայց ի՞նչ է իրականում այս ամենի հետևում թաքնված և ինչո՞վ կարելի է պայմանավորել այն հանգամանքը, որ հենց հիմա է Հայաստանը հրավեր ստացել՝ սերտ համագործակցության բռնվելու ՇՀԿ-ի հետ: Իսկ պատճառը ավելի քան պարզ է. դա աշխարհում և, մասնավորապես, տարածաշրջանում աշխարհաքաղաքական գերլարված իրավիճակն է, որն ստիպում է Արևելքին որքան հնարավոր է մեծ թվով երկրներ ներառել իր ազդեցության տակ՝ այդպիսով է՛լ ավելի հզորացնելով սեփական ազդեցությունը աշխարհում: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս ամենը: Այս հարցի պատասխանը, թերևս, կախված է հենց մեզանից. եթե խելացի լինենք ու կարողանանք խաղալ նուրբ լարերի վրա, կարող է և շատ բան տալ: Պետք է նկատենք, որ նախ՝ այս անդամակցումը մեզ համար ստեղծում է նոր հնարավորություն՝ զարգացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: 

Իհարկե, կարծել, թե վաղն ևեթ ականատես ենք դառնալու մեր տնտեսության մեջ, ասենք, նույն չինական կապիտալի մեծացմանն ու այստեղ հոսող ներդրումներին, միամտություն է, բայց կարելի է ասել, որ այսպիսով մեր տրամադրության տակ հայտնվեց ևս մեկ լծակ, որը կարող է միայն դրականորեն անդրադառնալ սեփական անվտանգության վրա. հիմա մեզ հուզող ամենամեծ խնդիրը հենց դա պետք է լինի:

Այսքանից հետո մնում է հուսալ, որ ՀՀ-ՇՀԿ այս երկկողմ պայմանագիրը կծառայեցվի ոչ միայն բացառապես գերտերությունների շահերին, այլև մեզ էլ կհաջողվի այստեղից համապատասխան դիվիդենտներ քաղել, հակառակ պարագայում, եթե այս անդամակցումը նման է լինելու Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին կամ նույն ԵՏՄ-ին անդամակցելուն, ապա ակնհայտ է, որ մեծ հույսեր կապելը միամտություն կլինի մեր կողմից. այստեղ լուրջ կարիք է զգացվելու հատկապես պրոֆեսիոնալ կադրերի, որոնք կարող են մեր երկիրն ու դրա շահերն այնպես ներկայացնել հզորներին, որ հասկանալի լինի նրանց՝ մեր շահը նաև իրենց շահն է, մեր առաջընթացը՝ իրենց ձեռքբերումը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը
Ամենադիտված