Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի չեմպիոն. մարզուհին հաղթանակը նվիրեց Արցախում զոհված զինվորներին
Սպորտ
Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կանանց պայքարում Հայաստանն այսօր ներկայացրին +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզուհին պոկում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը`113 կգ և արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Խուրշուդյանը գրանցեց 137 կգ արդյունք և կրկին նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ երկամարտի 250 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի չեմպիոն:
Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93կգ ծանրաձողը և զբաղեցրեց 6-րդ տեղը, հրում վարժությունում մարզուհին գրանցեց 120կգ արդյունք և երկամարտի 213 արդյունքով A խմբում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մարզուհին հաղթանակը նվիրեց Արցախում զոհված և կռվող զինվորներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու