Հակառակորդը կիրառել է ականանետեր և նռնականետ
Հայաստան
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև' 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):
Ինչպես տեղեկացրին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
Ըստ աղբյուրի՝ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը