ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիայի Հանրապետություն), ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով. «Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը և լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվեց։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան