Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվեց օլիմպիական ուղեգրի համար մենամարտում
Սպորտ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարի եզրափակիչ մենամարտերի 2-րդ օրը: Ապրիլի 17-ին ռինգ է դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով պայքարելու էր 3-րդ տեղի և օլիմպիական ուղեգրի համար:
Բրոնզե մեդալի համար մենամարտում Բաչկովի մրցակիցն էր Թուրքիան ներկայացնող Բաթուհան Գոզցենը: Թուրք բնցքամարտիկն ավելի ուժեղ է գտնվել և թույլ չի տվել Բաչկովին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար Թուրքիայում 5-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճել:
Այսպիսով՝ Հայաստանի՝ 10 մարզիկներով Թուրքիա մեկնած բռնցքամարտի հավաքականը Սամսունի մրցաշարից վերադառնում է բավականին հարուստ «ավարով». հայ բռնցքամարտիկները նվաճեցին Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու