Նախնական տվյալներով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Արամ Դանիելյանն առաջատար է
Հասարակություն
Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը առաջատար դիրքերում է, երկրորդ տեղում Սասուն Միքայելյանն է:
Realelections.am կայքի, քվեաթերթիկների ոչ պաշտոնական հաշվարկի արդյունքում Արամ Դանիելյանն ստացել է 11 928 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 10012 ձայն, իսկ Արթուր Միսակյանը՝ 1185 ձայն, անվավեր՝ 820 ձայն։
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին