Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 

Անդրանիկ Կարապետյանը, Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը՝ իրենց հաղթանակիների մասին

Սպորտ

Ապրիլի 18-ի գիշերը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ժամանել է Երևան:

Բուռն ծափողջույնների և հայրենասիրական վանկարկումների ներքո հայ ծանրորդները մտան սպասասրահ, որտեղ նրանց առաջինը դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի մարզական ոլորտի պատասխանատուներից ստանալով առաջին շնորհավորանքներն ու դափնեպսակները՝ հայ ծանրորդներն արագորեն շրջապատվեցին օդանավակայանի սպասասրահում նրանց սպասող հարազատներով և մարզասերներով:

«Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ և աշխարհին հնարավորություն տվեցի ևս մեկ անգամ մեր երկրի մասին խոսելու»,- հուզված, բայց իր սխրանքով բավականին հպարտ՝ «Արմենպրես»-ի հետ կարճ զրույցում նշեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ոչ պակաս հուզված տեսք ուներ վերջին տարիներին բազմաթիվ վիրահատությունների ու չափազանց ծանր դժվարությունների միջով անցած Նազիկ Ավդալյանը. «Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին գործնական էր տրամադրված անգամ ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո. «Արդեն իսկ պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Վաղվանից սկսած պետք է փորձենք գնահատել մեր մարզիկներին, կազմենք ծրագիր ու առաջ շարժվենք: Օլիմպիական խաղերում մեդալի հույս ունենալը միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդարացված կլինի»:

Մարզչի խոսքի հետ համաձայն է Եվրոպայի չեմպիոն հռչակված Անդրանիկ Կարապետյանը: Ըստ նրա՝ պետք է ճիշտ գնահատել ուժերը և մշտապես մարզվել. «Ես ինքս գոհ եմ իմ արդյունքից, բայց դեռ շատ անելիքներ կան: Ապրիլի 28-ից սկսելու եմ բավականին ակտիվ պատրաստվել արդեն Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ է մնում, այնպես որ պետք է ճիշտ օգտագործենք այն»:

Կարապետյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջած Տիգրան Մարտիրոսյանը ևս գոհունակություն հայտնեց իր արդյունքից, թեպետ չթաքցրեց, որ Ռիոյում Օլիմպիական մեդալի համար պայքարելու է ավելի բարձր կիլոգրամներ հաղթահարելու համար. «Բավականին կենտրոնացած հանդես եկանք ողջ թիմով, ինչի արդյունքը Եվրոպայի ուժեղագույն հավաքականի պատվին արժանանալն է: Ինքս կփորձեմ մարզումների միջոցով ավելի լավ արդյունքների հասնել: Տեսնենք, դեռ ժամանակ կա»:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իր սպասելիքները լիովին արդարացրել են բոլոր մասնակիցները՝ թեև մի փոքր ուժերից ցածր է հանդես եկել Իզաբելլա Յայլյանը, ով, ըստ մարզչի, կարող էր և պետք է պայքար մղեր մեդալի համար. «Ցավոք, Յայլյանի արդյունքից գոհ չեմ: Նա մեծ պոտենցիալ ունեցող ծանրորդ է և կարող էր ավելի լավ հանդես գալ: Ընդհանրապես մենք, իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների մասին, չէինք կարո ղ հանգիստ շարունակել մեր ելույթները: Արեցինք ամեն բան, որպեսզի աշխարհը տեսնի, թե ով է հայը: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող: Ես ասացի հավաքականի անդամներին, որ պետք է ոչ թե լավ հանդես գալ, այլ անել առավելագույնը հանուն մեր հայրենիքի: Պատահական չէ, որ բոլորս այս հաղթանակը նվիրում ենք մեր քաջարի զինվորականներին»:

Գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանը, ով Ֆյորդեում անհատական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, «Արմենպրես»-ին փոխանցեց, որ իր գրանցած արդյունքը բարելավելու կարիք է զգում. «Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ մոտավորապես 20 կգ-ով, այնպես որ ձեռքերս ծալած նստել չեմ կարող: Կարճատև հանգստից հետո կսկսեմ քրտնաջան պարապել Օլիմպիական խաղերում լավագույնս ելույթ ունենալու և մեդալի համար պայքարելու համար: Կարծում եմ, դա իմ ուժերից վեր չէ: Ամեն ինչի կարող եմ հասնել մարզումների շնորհիվ»:

Լուսանկարվելով իրենց երկրպագուների, հարազատների ու «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բարեկամների հետ՝ հայ ծանրորդները շնորհակալ եղան հայ զինվորականներին ու իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմանն անխախտ պահող մարտիկներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն
Ամենադիտված