Տուխելը «Համբուրգի» նկատմամբ հաղթանակի և Գյունդողանի հավանական տեղափոխության մասին
Սպորտ
Գերմանիայի առաջնությունում «Համբուրգի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է.
«Մեկնարկային կազմում շատ փոփոխություններ ունեինք, դրա համար էլ մի փոքր բարդ եղավ, ոչ բոլոր դիրքերում լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստ ունեինք: Որոշ ժամանակ պահանջվեց փոխանցումներով խաղը գտնելու համար: «Համբուրգը» ագրեսիվ էր պաշտպանվում, խաղը կոշտ ստացվեց, սակայն հանցագործություն չէ նման խաղը անհատական գործողություններով և գեղեցիկ հարձակվողական խաղով ընդհատելը: Հաղթեցինք 3:0 հաշվով և շատ գոհ ենք: Բարձր տրամադրությամբ ենք գնալու գավաթային հանդիպմանը: Ցանկանում ենք լինել եզրափակչում»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Խոսելով Իլքայ Գյունդողանի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հավանականության մասին մարզիչը ասել է.
«Չեմ կարող հաստատել, որ Գյունդողանը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: Սակայն եթե տրանսֆերը իրականանա, ապա մենք պարտավոր կլինենք դրա մասին հայտարարել», -մարզչի խոսքը մեջբերում է Deutsche Welle Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու