«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին նախագահականից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը' Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա չի էլ թաքցրել, որ, այսպես կոչված, պանամական գործի հետ կապված է հրաժարական ներկայացրել:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ Միհրան Պողոսյանը օֆշորային տարածքում մի քանի ընկերություններ ունի, որոնց միջոցով տարեկան մի քանի միլիոն դոլարի ստվերային եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բացի այդ, կիրակի' ապրիլի 17-ին էլ նրա թիկնապահները «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի էին ենթարկել օդանավակայանի աշխատակցին, ինչը, թերևս, դարձել էր վերջին կաթիլը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել ու վայելել կուտակած ունեցվածքը, ինչն էլ նա արել է:
Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պողոսյանի մասով մի քանի դրվագով իրավապահները քննություն են տանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից