ԼՂՀ կառավարության կողմից բացված հաշվեհամարին փոխանցվել է ավելի քան 3 միլիարդ դրամ
Արցախ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից:
Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝
Սպասարկող բանկ' «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե' Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT' ARTSAM22
Ստացող' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը' 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը' 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը' 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը' 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան