Թուրքիայից վերադարձած մեր բռնցքամարտիկներին դիմավորեցին մեծ շուքով (տեսանյութ)
Սպորտ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր:
Ապրիլի 18-ի ուշ գիշերը հավաքականը ժամանեց Երևան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել:
Հայ բռնցքամարտիկներին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Հ.Գ. Գրեթե նույն ժամին, բռնցքամարտիկների հետ հայրենիք վերադարձան նաև ըմբիշները, ովքեր այս օրերին նույնպես մասնակցում էին վարկանիշային մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու