Լևոն Հայրապետյանը ՌԴ-ում քաղբանտարկյալ է. Անահիտ Բախշյան (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր բազմաթիվ քաղաքացիներ երթ էին կազմակերպել՝ ի պաշտպանություն մեծ բարերար Լևոն Հայրապետյանի, ում վերջերս Ռուսաստանում դատապարտել էին 4 տարվա ազատազրկման:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` ակցիային մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա մեծ հնարավորություն է հերթական անգամ ապացուցելու, որ Լևոն Հայրապետյանը քաղբանտարկյալ է Ռուսաստանում:
«Ես եկել եմ առիթն օգտագործելու և ասելու` Ռուսաստան, քեզ նման դաշնակից մեզ պետք չէ: Չենք ուզում ունենալ քեզ նման դաշնակից, իսկ թե ինչ արդյունք կլինի, կարևոր չէ, կարևորը հարցի բարձրացումն է, ոնց էլ լինի, կլսեն»,- ասաց Անահիտ Բախշյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին