Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում 

Բաղդասարյանի՝ ոչ երկիմաստ ակնարկը…

Վերլուծական

Համաձայնե՛ք' մեր իրականության մեջ կան քաղաքական դեմքեր, գործիչներ, որոնց ինքնավստահության, ունեցած հոգեկան խաղաղության վրա երբեմն միայն զարմանալ կարելի է: Իհարկե, հանուն արդարության պետք է ասել՝ չգիտես ինչ օրինաչափությունից ելնելով ու խիստ տարօրինակ զուգադիպությամբ նմանատիպ գործիչների բացարձակ մեծամասնությունը, որպես կանոն, իշխանական համակարգից են լինում, հանգամանք, որն անտեսել որևէ բանական մարդ պարզապես չի կարող: Ինչ խոսք, այդպիսի մարդկանց թվին է պատկանում և ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ բոլորիս հայտնի Վահրամ Բաղդասարյանը, ով, ի դեպ, հասցրել է օրերս հարցազրույց տալ՝ կապված Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ ու սեփական տեսակետները հնչեցնել տեղի ունեցածի վերաբերյալ: Երբ ընթերցում ես Բաղդասարյանի հարցազրույցը, այնպիսի տպավուրություն է ստեղծվում, թե Հրազդանի ընտրությունները մի քանի անգամ ավելի բարձր մակարդակով են անցել, քան կանցնեին, ասենք, Փարիզի քաղաքապետի ընտրությունները:

Մասնավորապես՝ արձագանքելով լրագրողի այն նկատառմանը, թե համատարած ընտրակաշառքների, այլ անձանց քվեարկության, այլ բնակավայրերից ավտոբուսներով մարդիկ բերելու մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ Բաղդասարյանը, միայն բուդդիստին հատուկ հանգստությամբ, պատասխանել է. «Այդ ո՞ր պարտվողը ընտրակեղծիքների մասին հրապարակումներ չի անում կամ ասում է, թե չեմ պարտվել: Ինձ հասած տեղեկություններն էլ այնպիսին են, որ շատ նորմալ ընտրություններ են եղել: Իսկ եթե խախտումներ լինեն, անպայման կբացահայտվեն դրանք: Բայց բոլոր պարտվողներն էլ իրենց պարտության հետ չեն հարմարվում»:

Դե հիմա ասե՛ք՝ սրանից սպառիչ պատասխան դուք էլ ումի՞ց և ինչպե՞ս կարող էիք ստանալ, էլ ո՞վ կարող էր բացված թեման փակել այնպես, որ մարդու լեզուն պապանձվեր, ու էլ չհամարձակվեր շարունակել հարցեր տալ. դե իհարկե, բացառապես Բաղդասարյան Վահրամից: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց այս մարդուն այս աստիճան ինքնավստահություն, այս աստիճան ինքնահավան վերաբերմունք՝ սեփական անձի նկատմամբ… Իսկ ի՞նչ, եթե նման արդյունքների նա կարողացել է հասնել բացառապես ինքնաներշնչման արդյունքում կամ միգուցե նրա՞ն են ներշնչել, թե իշխանությունները միշտ անսխալական են, թե մեր երկրում անցկացված ու անցկացվելիք ընտրություններն այնքան իդեալական են, որ անգամ աղաղակող փաստերն ի զորու չեն Բաղդասարյանին հակառակում համոզել: Տեսնես ապագա Աժ ընտրություններն է՞լ են նման «բարձր մակարդակով» անցկացվելու, ինչպիսին էր Հրազդանինը, թե՞, այնուամենայնիվ, էլեկտրոնային քվերակությունն այնպիսի մի հրաշագործ համակարգ է, որը ի սկզբանե բացառում է թփերի տակ, մեքենաների «բարդաչոկներում» ու էլի նմանատիպ անհարմար ու գաղտնի վայրերում մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան…

Ցավալի է, բայց փաստ, որ մենք այդպես էլ չենք կարողանում մեկընդմիշտ յուրացնել ազատ ու, ինչպես ընդունված է ասել, թափանցիկ ընտրություններ անցկացնելու մեխանիզմը, մեզ միշտ ինչ-որ մի բան ամենակուլմինացիոն պահին խանգարում է. չինովնիկների՝ ամեն գնով աթոռը պահելու վատառողջ տենչն է, որի դիմաց, վստահ ենք, ապագայում ևս անզոր են լինելու բոլոր տեսակի ընտրական համակարգերն ու բարձր տեխնոլոգիաները:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու
Ամենադիտված