Անհամբերությամբ սպասում եմ խաղին. այդ օրն ինձ և աշխարհի հայերի համար առանձնահատուկ է. Մովսիսյանը՝ «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ապրիլի 24-ին կայանալիք խաղի մասին
Սպորտ
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ապրիլի 24-ին կայանալիք արտագնա խաղին և նշել, որ այդ խաղը յուրահատուկ է լինելու, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության տարելիցն է:
«Անխոս դա յուրահատուկ երեկո է լինելու: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Դա առանձնահատուկ օր է ամբողջ աշխարհի հայերի և ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ Լոս Անջելեսում խաղալուն, իսկ այդ օրն այն ավելի յուրահատուկ է դարձնում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է MLS-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու