Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից (տեսանյութ) Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Երկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 

Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը. Գեորգի Կետոև

Սպորտ

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, խոսեց Հայաստանի հավաքական տեղափոխվելու, Օլիմպիական խաղերի սպասելիքների և առաջիկա պլանների մասին:

-Գեորգի, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Կցանկանայի, որ պատմես այս 2-3 տարիների մասին, քանի որ քեզ ասպարեզում չէինք տեսնում: Ինչո՞վ էիր զբաղված:

-Ես շուրջ երեք տարի չեմ մասնակցել մրցաշարերի, սակայն ամեն օր մարզվել եմ: Չեմ պատկերացնում կյանքս առանց ըմբշամարտի: Ինձ համար սա միայն սպորտ չէ: Ես հաճույք եմ ստանում մարզվելուց, գոտեմարտելուց և, իհարկե, հաղթելուց: Դա ինձ համար իսկապես գերագույն հաճույք է:

-Պեկինի Օլիպիական խաղերի ժամանակ գրեթե բոլորը հավատում էին քո հաղթանակին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը քո քաշն էր: Ըստ քեզ, դա՞ էր պատճառը:

-Ոչ, քաշ գցելը չէր կարող պարտության պատճառ դառնալ: Պարզապես այդ հաղթանակը ինձ չտրվեց Աստծո կողմից: Հիմա, երբ հետ եմ նայում՝ հնարավոր էր հաղթել այդ գոտեմարտը, սակայն կրկին հանգում եմ նույն եզրակացությանը՝ Աստված չտվեց ինձ դա: Սա սպորտ է և պարտությունների հետ ժամանակի ընթացքում համակերպվում ես:

-Հիմնականում ներկայացել ես 84 կգ քաշային կարգում, ինչպե՞ս ես քեզ զգում 97 կգ-ում:

-Լավ եմ զգում: Կարծում եմ, որ քրտնաջան մարզումները ինձ կօգնեն հնարավորինս լավ մարզավիճակ ձեռք բերել:

-Երկար դադարից հետո մասնակցեցիր մրցաշարի, ձեռք բերեցիր ուղեգիր և ոսկե մեդալակիր դարձար: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:

-Չգիտեմ, անկեղծ եմ ասում: Այնտեղ, որտեղ ես եմ մարզվում ըմբշամարտի լավ դպրոց կա և լավ մարզավիճակ ձեռք բերելու հրաշալի պայմաններ (խմբ. Վլադիկովկաս): Բացի այդ, երևի այն փորձն էր, որ ունեի: Մրցաշարի մեկնելուց վստահ էի, որ ուղեգիր ձեռք կբերեմ, սակայն չէի կարծում, որ կհաղթեմ:

-Հայաստանի հավաքականի տղաների հետ արդեն ծանոթացե՞լ ես: Հասցրե՞լ ես այստեղ մարզվել:

-Իհարկե: Ես օտարություն չեմ զգում այստեղ: Բոլորին էլ ճանաչում էի մինչև Հայաստանի հավաքականին միանալը: Մենք ըմբշամարտի ընտանիքի անդամներ ենք և բոլորիս մեջ այդ հարազատության զգացումը կա: 3 տարի չեմ եղել ասպարեզում, սակայն այնպես ընդունեցին ինձ, կարծես թե իմ տանն էի: Դեռ չեմ մարզվել: Հավաքներից կսկսենք:

-Բացի Հայաստանից, ուրիշ պետություններ հետաքրքրվե՞լ են քեզանով:

-Այո, եղել են առաջարկներ, սակայն ես ցանկանում էի հենց Հայաստանի հավաքականին միանալ, քանի որ մենք քրիստոնյա եղբայր ազգեր ենք և ինձ այստեղ տանն եմ զգում:

-Մինչև Օլիմպիական խաղերը, ի՞նչ մրցաշարերի ես մասնակցելու:

-Կարծում եմ՝ մինչ այդ ևս երկու մեկնարկ կունենամ: Մեկը Իտալիայում, մյուսը՝ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում:

-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն:

-Բոլորի հետ գոտեմարտել եմ և ճանաչում եմ նրանց:

-Իսկ, Ռիոյի Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես:

-Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը (ժպտում է): Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից: Ցանկացած մարզիկ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին, երազում է հաղթանակի մասին: Ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ էլ ասել: Անգամ 2007-2008 թվականներին, երբ բոլորն ինձ ասում էին. «դու ես չեմպիոնը, վստահ ենք», ես լռում էի: Այստեղ մի ճշտմարտություն կա՝ գորգը ցույց կտա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Telegraph․ Զելենսկին ելույթ չի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Թրամփին չնեղացնելու մտավախությամբՖիցո. Եվրոպայի գոյատևումը կախված է Արևմուտքի և Արևելքի միասնությունիցԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից (տեսանյութ) Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Shafaq News. Իրաքի իշխանությունները սահմանափակ հրաժեշտի արարողություն կկազմակերպեն Խամենեիի համար«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՈւղիղ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Ով ում հետ է խաղալու ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրության կոչով դրոշ է հայտնվելՀրդեհի տարածումը կանխվել է Ուղիղ․ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքՈւղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (տեսանյութ)Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել
Ամենադիտված