Իսպանական եզրափակիչ Չեմպիոնների լիգայում.«Ռեալը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում կլինի իսպանական եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արքայական ակումբը» «Սանտիագո Բերնաբեուում» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և առավելության հասավ նվազագույն հաշվով:
20-րդ րոպեին Գարեթ Բեյլիի հարվածից հետո գնդակը դիպավ Ֆերնանդոյին և գրանցված ինքնագոլը Զիդանի թիմին դուրս բերեց եզրափակիչ: Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր առանց գոլերի:
Գավաթի համար «Ռեալը» կպայքարի մադրիդյան մեկ այլ ակումբի` «Ատլետիկոյի» դեմ:

































































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու