Մայիսի 8-ի հաղթական երթը հետաձգվում է
Հասարակություն
«Հայազն» կուսակցության կազմակերպած մայիսի 8-ին կայանալիք հաղթական երթը դեպի Եռաբլուր հետաձգվում է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ իրենց տեղեկություններով և մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ օրը հնարավոր է ադրբեջանական կողմից լուրջ գործողություններ կատարվեն Արցախի նկատմամբ:
Երթը տեղափոխում են մայիսի 28-ին։ Ինչպես ցույց է տվել ժամանակը, ադրբեջանցիները մշտապես իրադարձություններից, տոներից, տարբեր պաշտոնյաների՝ տարածաշրջան այցերից առաջ սրում են Ղարաբաղում իրավիճակը։ Իսկ մայիսի 8-ին, 9-ին առավելապես կփորձեն սադրանքների դիմել, քանի որ 1992 թվականի հենց մայիսի 8-ին ծրագրվեց Շուշիի ազատագրումը։ Մայիսի 9-ին արդեն Արցախի պաշտպանական բանակն ազատագրեց պատմական մայրաքաղաք Շուշին։
Շուշիի ազատագրման պլանի մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որով արմատական բեկում առաջացավ Արցախյան ազատագրական պատերազմում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին