Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Ռուսաստանի ակումբային առաջնության 4-րդ տուրում
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում:
Մրցաշարի 4-րդ տուրում «Յուգրան» մրցում էր Մոսկվան ներկայացնող «Յունոս» թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանը մրցում էր Կարինա Իվանովայի հետ և պարտիայի 39-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել:
Հաջորդ տուրում «Յուգրա»-ն մրցակից չունի՝ թիմը կհանգստանա: Այժմ Լիլիթ Մկրտչյանի թիմը կրկին երկրորդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու