Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ 

Սաղ խաղերը խաղացել էինք, մնում էր սա…

Վերլուծական

Շատերդ կհամաձայնեք, որ հատկապես վերջին ժամանակներս Հայաստանում մի տեսակ մոդա է դարձել սրա-նրա կողմից նոր կուսակցություններ բացելն ու ժողովրդի նյարդերի հաշվին կյանքում ինքնադրսևորվելը: Հիմա էլ պարզվում է, որ հերթը հասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով, ըստ ճշտված տեղեկությունների, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել. ասում են՝ մայիսի 4-ին տեղի է ունեցել նորածին այդ քաղաքական գոյացության հիմնադիր համագումարը: Չնայած «Գյումրեցի ոգի» կուսակցությունում, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, հերքում են Բալասանյանի հետ որևիցե կապ ունենալու փաստը, սակայն տեղեկացնենք, որ «տարօրինակ» զուգադիպությամբ ու հակառակ պնդումների՝ կուսակցության վարչության նախագահը Սահակ Սարադյանն է՝ Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկը, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը. ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Իսկ հիմա հարց՝ բոլորիդ. դուք, որպես բանական մարդիկ, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում արմատացած վատառողջ այն միտումը, երբ զանազան կալիբրի, ռանգի ու սփաթի չինովնիկներ այս կամ այն նախկին ու ներկա կուսակցականներ, փորձելով ինքնահաստատվել կյանքում ու ապահովել սեփական կարիերայի հետագա սահուն առաջընթացը, գրեթե ամեն շաբաթ մի նոր կուսակցություն են բացում Հայաստանում. փաստորեն' հիմա էլ հերթը հասավ Բալասանյանին, ով, վառված ապագայում ևս բարձր պաշտոններ զբաղեցնելու բուռն մարմաջով, փորձում է դաշտում հնարավորինս ակտիվորեն ինքնադրսևորվել ու ընտրություններից հետո ևս իր մասին հիշեցնել տալ վերևներին: Մի՞թե հիմա, երբ Հայաստանը կանգնած է լինել-չլինելու ջրբաժանին, երբ հասարակության միասնության հարցն ու գաղափարական կոնսոլիդացիան առաջնային նշանակություն են ձեռք բերել, հարմար պահն է մի նոր բաժանարար գիծ գծելու ժողովրդի մեջ. ամենևին էլ գաղտնիք չէ, որ անգամ համաշխարհային պատմության մեջ կուսակցությունների ստեղծման նպատակը եղել է ոչ այնքան ժողովուրդների բարեկեցության ապահովումն ու առաջընթացը, որքան երկրների հասարակությունները պառակտելու միտումները:

Ցավոք, որքան էլ տհաճ լինի խոստովանելը, մեր վերնախավում կան մարդիկ, գործիչներ ու դեմքեր, որոնց համար ամենաառաջնային նշանակություն ունեն նախևառաջ սեփական ամբիցիաներն ու անձնական շահերը, քան՝ նույն հայրենիքն ու հասարակությունը: Այն գումարները, որոնք ներդրվում են նոր ու անհասկանալի գաղափարախոսությամբ կուսակցություններ ստեղծելու գործում, անշո՛ւշտ, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ասենք ուղարկվեին առաջնագիծ՝ օգնություն՝ մեր տղերքին: Վստահ ենք՝ նման քայլը շատ ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ կբերեր այս կամ այն գործչին, քան իբր նոր կուսակցությունների ստեղծումն ու դրանով փաստելը, թե իրենք իբր գաղափարական են: Չնայած ի՞նչ գաղափարական, կաշառք կբաժանեն, կանցնեն էլի, թե չէ ո՞վ է հիմա նայում գաղափարներին. դրանք, ցավոք, անցած էտապ են այլևս…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Ամենադիտված