Սամվել Հովհաննիսյանը` խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հայաստանն խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացել էր 12 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու