FakeKiller. Հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը կարգելափակի կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը
Հասարակություն
Գործարկվել է հայ ծրագրավորողների ստեղծած FakeKiller հավելվածը, որն արգելափակում է կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` հավելվածը նպատակ ունի որոշ կայքերից օգտվելու դեպքում զգուշացնել մարդկանց, որ դա ադրբեջանական կամ ադրբեջանամետ կայք է, ինչն էլ մարդուն ընտրության հնարավորություն կտա, թե ինչպես ընդունի իր ստացած ինֆորմացիան:
«Չորսօրյա պատերազմի ընթացքում մի շարք ադրբեջանական և ադրբեջանամետ կայքեր ապատեղեկատվություն էին տարածում՝ օգտագործելով նաև Ղարաբաղին ընդհանրապես չվերաբերող հին տեսահոլովակներ: Այս կայքերը Հայաստանի տարածքում արգելափակելու դեպքում մարդիկ կմտածեին, թե իրենցից ինչ-որ բան է թաքցվում: Հետևաբար, որոշեցինք ստեղծել մի ծրագիր, որը մարդկանց կզգուշացնի վստահություն չներշնչող կայքերի մասին»,- ասաց Արթուր Ավանեսովը:
Արգելափակման ցուցակում այս պահին ներառված է 15 կայք: Ժամանակի ընթացքում ցանկը կհամալրվի:
Նշենք, որ FakeKiller հավելվածը ոչ միայն կարգելափակի մուտքը դեպի ադրբեջանական և ոչ վստահելի կայքեր, այլ նաև արդեն այդ կայքերի հղումները չեք տեսնի Ձեր ֆեյսբուքյան էջերին:
«Տեղեկացնեմ նաև, որ դուք սա դնելով՝ սահմանափակում եք ձեր տեղեկատվական հոսքերը, եւ ինքներդ պետք է գիտակցեք դա»,- ասաց Ավանեսովը։
Հավելվածը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ:
Հավելվածը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ