Արծվիկ Մինասյան. պետք է պատգամավորները և կառավարության պաշտոնյաները փոփոխությունները սկսեն իրենցից
Քաղաքական
Յուրաքանչյուրը պետք է փոփոխություններն սկսի իրենից, դահլիճում նստած և կառավարությունում գտնվող ցանկացած պաշտոնատար անձ պետք է սկսի իրենից: Հենց սկսեց իրենից, մենք համախմբվածություն կունանանք: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նման տեսակետ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հնչեցրած տեսակետներին:
Նշենք, որ պատգամավորները քննարկում էին «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Նախարար Մինասյանի կարծիքով՝ կորպորատիվ կառավարման և պետական կառավարման փիլիսոփայություններն էականորեն նման են իրար: Այն երկրներում, որտեղ լավագույն ընտրական համակարգն է գործում, փաստացի լավ կորպորատիվ կառավարման համակարգ ունեն.
«Յուրաքանչյուր բան սկսվում է հենց այդ մշակույթից, եթե դուք պատկերացնեք, որ կարելի է համատեղ տասնյակ հազարներով, հարյուր հազարներով բիզնես անել, ուրեմն կկարողանանք նաև երկրում լավ ընտրություն անել: Ես սա համոզված եմ ասում, որովհետև նաև իմ դիսերտացիոն թեման արժեթղթերի շուկան է եղել և կորպորատիվ համակարգը: Եթե մեզ հաջողվի բիզնես մշակույթի մեջ փոփոխել այս ամենը, ապա մենք շատ լավ համակարգ կունենանք, ոչ թե պարոն Խաչատրյանի նման այնտեղ նստած ժպտանք բաժնետիրական ընկերությունների օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ»,- դիտողություն արեց նախարարը:
Կարճ արձագանքելով Մինասյանի խոսքին՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ պետք է ամեն ինչ օրենքով լինի. «Ոչ թե օրենքը գրենք, բայց անտեսվի, չգործի: Օրենքները հենց հարգվեն, մենք կունենանք արդյունք»,- ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին