Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում 

Ժանտախտի ժամանակ խրախճանք հիշեցնող կեղծ խաղաղությունը կործանարար է. Սէֆիլյան

Քաղաքական

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ չպետք է թույլ տալ կրկնել 1992-94 թվականների պատմությունը: 

Սէֆիլյանի հայտարարությունը՝ ստորև.

«Ցավալի կերպով կրկնվում է 1992-94 թվականների պատմությունը:

Գաղտնիք չէ, որ այն ժամանակ Արցախում հազիվ վաթսուն հազար մարդ էր մնացել, իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրում էր ավելի քան երեք միլիոն մարդ, մինչդեռ պատերազմում մեր վեց հազար զոհերի կեսը Արցախից էր: Էլ ավելի տխուր էր Սփյուռքի մասնակցության պատկերը, որի ավելի քան ութ միլիոն հայությունից ընդամենը հարյուրի չափ մարդ մասնակցեց պատերազմին:
Մինչ օրս չի փոխվել Արցախի նկատմամբ վերաբերմունքը, ինչի հետևանքով այն լիակատար կերպով թեկուզ փաստացի առումով չի ընկալվում որպես Հայաստանի մաս: Ուստի, ինչպես պարբերաբար տեղի էր ունենում այն ժամանակ, այսօր նույնպես, եթե եղածը համեմատենք հայության ամբողջ ներուժի հետ, Արցախցին գրեթե մենակ է մնացել մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով բազմապատիկ անգամ իրեն գերազանցող Ադրբեջանին դեմ հանդիման, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում միայն առանձին անհատներ և խմբեր են տոգորված Հայրենիքի պաշտպանության հրամայականով և գործնական քայլեր են կատարում այդ ուղղությամբ:

Ներկայումս, երբ Արցախի բնակչության գերակշիռ մասն առաջնագծում է և ուժերի գերլարմամբ պատրաստվում է դիմակայելու հակառակորդի հարձակմանը, հատկապես Հայաստանի Հանրապետությունում պետականորեն ոչինչ չի արվում երկրի մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսները մոբիլիզացնելու ու ժամ առաջ դրանք ռազմաճակատին տրամադրելու համար:

Եթե ինչ-ինչ պատճառներով իշխանությունը նպատակահարմար չի համարում պաշտոնապես զորահավաք հայտարարել, ապա առնվազն կարող է Արցախի օրինակով կատարել իրավիճակով թելադրված միջոցառումներ, մասնավորապես՝ ներգրավել պահեստազորում գտնվող մինչև 52 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև պայմաններ ստեղծել կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանությանը կանանց և 52-ից բարձր տարիքի տղամարդկանց մասնակցության համար:

Միայն այդպիսի չափանիշներով կազմակերպված մոբիլիզացիայի պարագայում հնարավոր կլինի ապահովել լիարժեք պաշտպանունակություն, փոխարինել առաջնագծում կանգնած զորքին և պահպանել նրա ուժերը առաջիկա հակահարձակման համար: Հասկանալի է, որ մինչ պահեստազորից կանչվածներին և կամավորներին առաջնագիծ տանելը հարկավոր է վարժանքներ անցկացնել նրանց հետ, այլ ոչ թե անմիջապես ուղարկել խրամատ, հակառակ պարագայում օգուտ տալու փոխարեն նրանք բեռ են դառնում բանակի համար:

Կամ, ինչպես կարելի է հասկանալ և հանդուրժել այն իրավիճակը, երբ Հայաստանում առկա են ռազմաճակատի համար անհրաժեշտ նյութատեխնիկական շատ միջոցներ (տեխնիկա, սարքավորումներ, հանդերձանք, այդ թվում՝ վրաններ, թիկնոցավրաններ, հեռադիտակներ, ջերմադիտակներ, զրահաբաճկոններ, զինվորական համազգեստ, ներքնաշորեր, կոշիկներ, բժշկական պարագաներ և այլն), սակայն չի կազմակերպվում դրանց կենտրոնացված ձեռքբերումն ու տեղափոխումը Արցախ:

Շոշափելի քայլեր չեն կատարվում նաև սպառազինություն, տեխնիկա և ռազմական նշանակության այլ անհրաժեշտ արտադրանք ձեռք բերելու նպատակով պետության ձեռքում դրամական միջոցների կուտակման ուղղությամբ: Տեղին է նշել, որ գործող վարչախումբն իր ապիկարության և օտարին գերի լինելու պատճառներով ի վիճակի էլ չէ այս ուղղությամբ սայլը տեղից շարժելու: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել:

Պատերազմի բեռի առյուծի բաժինը նախորդ անգամվա նման չի կարելի թողնել Արցախի վրա, այն պետք է հավասարապես կրի ամբողջ հայությունը: Ժանտախտի ժամանակ խրախճանք հիշեցնող կեղծ խաղաղությունը, որ տիրում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, պարզապես կործանարար է: Ուստի այս անգամ մենք պարտավոր ենք ամեն գնով բացառել նախորդ պատերազմի սխալների կրկնությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները (տեսանյութ)Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՀրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Ամենադիտված