Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում 

Էրդողանի սպառնալիքը` հայերին...

Վերլուծական

Ժամանակակից Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացները շարունակում են անհանգստությունների տեղիք տալ ողջ քաղաքակիրթ մարդկության շրջանում: Չնայած այս փոքրասիական երկիրն իր պատմության որևիցե ժամանակաշրջանում առանձնապես չի փայլել կայունությամբ ու կանխատեսելիությամբ, մշտապես հանդիսացել է ագրեսիայի աղբյուր արտաքին աշխարհի համար, սակայն այն, ինչ կատարվում է էրդողանական Թուրքիայում հիմա, կարելի է համարել աննախադեպ' առնվազն տասնյակ տարիների կտրվածքով. Թուրքիայում ներկայումս տեղի են ունենում լրջագույն ներքին գործընթացներ, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում ոչ միայն թուրքական պետությանը, այլև, որ առավել կարևոր է, հարևան երկրներին, քանի որ հետզհետե այս երկիրը միջազգային հանրության համար դառնում է է՛լ ավելի անկանխատեսելի, իսկ դրա պարագլուխ Էրդողանը' է՛լ ավելի արյունարբու ու արկածախդիր:

Մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ համակարծիք են այն հարցում, որ վարչապետ Դավութօղլուի՝ իր պաշտոնից հրաժարական տալը կարող է միմիայն բացասաբար անդրադառնալ Թուրքիայի վրա՝ այդ երկիրը դարձնելով իսկական բռնապետական քաղաքական միավոր՝ կենտրոնացած միակ ու անսխալական բռնապետ Էրդողանի արյունոտ ձեռքերում. չնայած Դավութօղլուն ևս, խոշոր հաշվով, կրողն էր էրդողանական քաղաքականության, սակայն լինելով դիվանագետ մտավորական՝ դեմ էր հանդես գալիս իր ղեկավարի՝ շատ հարցերում դրսևորած գործելակերպին՝ համոզված լինելով, որ ամեն բան պետք է ունենա չափ ու սահման:

Թե ինչպիսի հետևանքներով կարող է այս ամենը լեցուն լինել Հայաստանի համար այն պարագայում, երբ ղարաբաղյան հարցը կրկին թեժացել է, կարծում ենք՝ առանձնակի նկարագրությունների կարիք չի զգում: Բայց մոտավոր պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերընթերցել Էրդողանի՝ բոլորովին վերջերս կատարած հայտարարությունը, որպեսզի պարզ դառնա բոլորիդ, որ իրավիճակն ամենևին էլ անլուրջներից չէ:

Հիշեցնենք, որ Էրդողանն սպառնալիքներ էր հնչեցրել՝ հասցեագրված Հայաստանին՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Թուրքիայում 100 հազարից ավելի հայ է ապրում, որոնցից ոմանք՝ առանց բնակության իրավունքի, ինչն էլ նշանակում է, որ նրանք, հայ-ադրբեջանական հակամարտության սրման պարագայում, կարող են հայտնվել հարվածի տակ ու արտաքսվել Թուրքիայից: Իհարկե, համարել, թե Էրդողանը նման պարագայում կարող է սահմանափակվել միայն ապօրինի հիմունքներով Թուրքիայում բնակություն հաստատած հայերի արտաքսմամբ, միամտություն կլիներ, քանի որ անգամ հիմարին է պարզ, թե իրականում ինչ էր ցանկանում ասել Էրդողանը՝ խոսելով այս մասին:

Իսկ իրավիճակից ելքը կարող է լինել միայն մեկը՝ համաշխարհային հանրության ադեկվատ արձագանքը՝ էրդողանական հռետորաբանությանը: Սակայն ինչպես հայոց պատմությունն է բազմիցս ապացուցել, երբ մեր հույսը մնում է «միջազգային հանրություն» կոչվածը, ապա արդյունքները, որպես կանոն, հիասթափեցնող են լինում, իսկ հետևանքները՝ ողբերգական: Հետևաբար՝ որքան էլ կարող է պաթետիկ հնչել, բայց մեր միակ հույսը մենք ինքներս ենք. հուսալ, թե ինչ-որ բարի քեռի կգա ու մեզ կձերբազատի այն բոլոր խնդիրներից, որոնց մենք բախվել ենք, կնշանակեր՝ ոչինչ չհասկանալ մեծ քաղաքականությունից. այս աշխարհում ամեն երկիր միայնակ է' իր խնդիրների ու սպառնացող մարտահրավերների հետ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է
Ամենադիտված