Պատերազմի շարունակվելու դեպքում կճանաչենք Արցախի անկախությունը. վարչապետը հանդես կգա հայտարարությամբ
Քաղաքական
Եթե պատերազմը և ոտնձգությունը շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք ճանաչել Արցախի անկախությունը: Սակայն, այս պահին դեռ դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հանրապետության նախագահը շատ հստակ ասել է իր դիրքորշումը: Իսկ փոխօգնության համաձայնագիրը չի ուշանում, քննարկման փուլում է»,- ասաց Աբրահամյանը:
Խոսելով Արցախ կատարած այցի մասին՝ վարչապետն ասաց, որ այնտեղ բոլորի մոտ հստակ բարձր վստահություն կա ապագա հաղթանակների վերաբերյալ, ինչն իրենց ևս վստահություն է տալիս: Նրա խոսքով՝ քննարկվել են նաև տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ վաղը կառավարության նիստից առաջ ինքը հանդես կգա հայտարարությամբ:
«Մենք այժմ զբաղված ենք երկու կարևորագույն հարցերով, որոնցից մեկը տնտեսության զարգացումն է, ինչից էլ կախված է մեր հետագա հաջողությունները: Որոշ քայլեր ենք ձեռնարկում, որ վաղը նիստից առաջ հանդես գամ հայտարարությամբ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին