Ռոման Բերեզվսկին կմնա «Դինամոյում»
Սպորտ
«Դինամոյի» ղեկավարությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևի պաշտոնանկության մասին, ինչը պայմանավորված է թիմի ոչ արդյունավետ խաղով:
Ինչպես տեղեկացնում է championat-ը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով ռուսական ակումբում դարպասապահների մարզիչն է, կշարունակի իր աշխատանքը:
Գլխավոր մարզչի հեռանալուն անդրադառնալիս՝ Բերեզովսկին նշել է.
«Տղաները հասկանում են, որ իրավիճակը ծանր է, և առաջին հերթին տուժում է գլխավոր մարզիչը: Ունենք կադրային լուրջ խնդիրներ: Նույնիսկ մարզումներ ենք ունեցել, որոնց մասնակցել է 12 մարդ: Պետք է հավաքվենք, զրուցենք խաղացողների հետ»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է sovsport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու