Եղջերաթաղանթի հիվանդությունների բուժում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում (լուսանկարներ)
Այլ
Եղջերաթաղանթի հիվանդությունների բուժում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում.
Խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա – DALK /deep anterior lamellar keratoplasty/
2003թ-ին Հայաստանում առաջին անգամ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում կատարվել է խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա վիրահատությունը:
Թափանցող կերատոպլաստիկան կենտրոնում հաջողությամբ իրականացվում է սկսած 1986թ.-ից: Տարեկան մոտ 150-200 հիվանդի կատարվում է այս վիրահատությունը՝ եղջերաթաղանթի պղտորման պատճառով: Եղջերաթաղանթն աչքի արտաքին թափանցիկ թաղանթն է:

Առաջացած կուրությունը վերականգնելու համար /կերատոկոնուս, քիմիական այրվածքներ, եղջրենու մակերեսային խոցեր և այլն/:
Սակայն խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկան իրենից ներկայացնում է նորամուծություն: Սա մի վիրահատություն է, որի ժամանակ եղջերաթաղանթի միայն առաջային շերտերն են հեռացվում և փոխարինվում նոր հյուսվածքով և հիվանդի եղջերաթաղանթի խորը կամ խորանիստ շերտերը պահպանվում են, դրանով իսկ մոտ 10 անգամ նվազում է նոր հյուսվածքի օտարման հավանականությունը:

Այս վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի եղջերաթաղանթի խորանիստ շերտերը դեռևս թափանցիկ են (օրինակ՝ կերատոկոնուս հիվանդության ոչ խիստ զարգացած ստադիաներում, եղջերաթաղանթի պղտորումների սպիների դեպքում, երբ տուժված են միայն առաջային շերտերը):


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին