Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Թմրամիջոցները, հոգեմետ նյութերն ինչ-որ խորհրդավոր կերպով երևի ազդել են կառավարության` «Հիմնավորումը» գրող պաշտոնյայի վրա

Վերլուծական

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին ընդունել է թիվ 464 – Ա որոշումը, որով «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա' 3 տարի գործողության ժամկետով:

Կառավարության այս որոշումը չնկատվեց, գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի վրա, մինչդեռ այս որոշումը նույնպես արժանի է ուշադրության:

Նախ, ի՞նչ մեծածախ առևտրի գործունեության իրականացման և, միաժամանակ, արտահանման լիցենզիա տալու մասին է խոսքը, երբ այն վերաբերվում է «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը… Պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվել է վերջինիս իրավական կարգավիճակին ակնհայտորեն հակասող մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա:

Ավելին. հիշյալ կազմակերպությանն արտոնվել է նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանում, որը մեր հանրապետության բնակչության համար մարդասիրական օգնության շրջանակներում դժվարանում եմ պատկերացնել: Կարծես թե Հայաստանում այնքան թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր են արտադրվում, որ կառավարությունը չգիտենալով ինչպես վարվել այդ ահռելի ծավալների հետ, դրանք մի կերպ արտահանել կարողանալու համար արտահանման գործին խառնել է նաև «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին' վերջինիս տալով նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման լիցենզիա:

Մնում է ենթադրել, որ արտերկրից անհրաժեշտ դեղորայքի փոխարեն մեզ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, դրանց պրեկուրսորներ այնքան շատ են ուղարկում Հայաստան (շատ լինի, քիչ չլինի, կարևորը' թմրեք, անջատվեք…), որ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մտադիր է դրանց մի մասը արտահանել, վաճառել այլ երկրներում և հասույթով ձեռք բերել մարդասիրական օգնության համար մեզ անհրաժեշտ դեղորայքը:
Վերոնշյալ բացատրությունը, սակայն, այնքան էլ արժանահավատ չէ: Ի տարբերություն 90-ական թվականների, երբ արտերկրից ում մտքով ինչ դեղորայք, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր անցներ, ինչքան անցներ, ուղարկում էր Հայաստան, հիմա այս գործընթացը, որքան տեղյակ ենք, բավականաչափ կանոնակարգված է, ուղարկվելիքը նախապես համաձայնեցվում է ՀՀ առողջապահության նախարարության, «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
Երկրորդ. կասկածի տեղիք է տալիս հիշյալ որոշման ընդունումից առաջ դրա նախագծին վերջինիս ընդունման անհրաժեշտության վերաբերյալ կցված ՀՀ կառավարության հիմնավորումը: Բառացի գրված է հետևյալը' իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «պայմանավորված է «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ»: Այլ կերպ ասած, ուզել է' տվել ենք: Այ քեզ բա՜ն… Բա դա որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության (նպատակի) հիմնավորո՞ւմ է… «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ բանի լիցենզիա կարող էր ուզել, ուրեմն կառավարությունն ամեն ուզածը պետք է տա՞ր:

Ո՞ւր է հիմնավորումը, թե վերը նշված լիցենզիան ինչու է անհրաժեշտ հիշյալ ՊՈԱԿ-ին, մասնավորապես' նրան ինչու է անհրաժեշտ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների արտահանում և մեծածախ առևտուր կատարելը, ո՞րն է դրա նպատակը: Կառավարության «Հիմնավորում» կոչված փաստաթղթում այս մասին բառ անգամ չկա:
Իսկ ի՞նչ է տալու տվյալ գործունեությունը նշված ՊՈԱԿ-ին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, ո՞րն է ակնկալվող արդյունքը: Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած հիշյալ փաստաթղթի, որոշման նախագծի ընդունումից ակնկալվող արդյունքը «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած' դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելն է: Չէ, սա արդեն իսկական զավեշտ է, այդ թմրամիջոցները, հոգեմետ նյութերը հեռվից հեռու ինչ-որ խորհրդավոր կերպով երևի ազդել են կառավարության' նշված «Հիմնավորումը» գրող պաշտոնյայի վրա: Նշենք, որ կառավարության որոշման նախագծի մշակմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը: Այն, որ հիշյալ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում, դեռ բավարար չէր, որպեսզի կառավարությունն ընդուներ տվյալ որոշումը:

Իր նույն' մայիսի 5-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերին առնչվող ևս երկու որոշում, որոնցից մեկով ՍՊ ընկերություններից մեկին տվել է հոգեմետ նյութերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա' 3 տարի գործողության ժամկետով, իսկ մեկ այլ ՍՊԸ-ի' թմրամիջոցների և հոգեմետ նյութերի' ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա' դարձյալ 3 տարի գործողության ժամկետով:

Ընդհանրապես, բազմաթիվ և, ըստ մեզ հասած տեղեկությունների, խելքից դուրս շատ են այն ընկերությունները, որոնց ՀՀ կառավարությունը տարբեր տարիների տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման, առևտրի լիցենզիա: Այս ամենը, բնականաբար, չի կարող մտահոգություն չառաջացնել' անկախ տարբեր պաշտոնյաների հավաստումներից, Հայաստանում իրականում բավարա՞ր է արդյոք թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, ընդ որում, ոչ միայն փաստաթղթերի վրա արտահայտված վերահսկողությունը, այլև վերահսկողությունը գործնականում: ՀՀ համապատասխան մարմիններն արդյոք ունե՞ն ֆինանսական, մարդկային, տեխնիկական բավարար միջոցներ, հնարավորություններ' միաժամանակ այդքան ընկերությունների գործունեությունը վերահսկելու համար:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված