Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

Շմայսի հորեղբորորդու և մյուսների ուրանի «հետքերով». ուրան-238-ից կարելի է ստանալ միջուկային զենքի համար պիտանի պլուտոնիում-239

Վերլուծական

Ուրան վաճառելու փորձի համար Վրաստանում 2016թ. ապրիլին, ինչպես արդեն հայտնի է, ձերբակալվել է ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հարազատ հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը։ Դատարանում մեղադրանքի հաստատման պարագայում, բնականաբար, հարց է առաջ գալու' նա իսկապես արժանի եղե՞լ է այդ շքանշանին, ով և ինչո՞ւ է նրան տվել այդ բարձրագույն պարգևը, որին, ի դեպ, հետմահու արժանացել է հայրենիքին իր կյանքը տված Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը, իսկ մի շարք ուրիշ արժանավոր նվիրյալներ չեն էլ արժանացել' թե՛ հետմահու, թե՛ մինչ օրս:

Միհրան Մովսիսյանից բացի, Թբիլիսիում ձերբակալվել են նաև Հայաստանի երկու և Վրաստանի երեք քաղաքացիներ։ Խմբի ձերբակալման մասին առաջին անգամ հայտնվել է ապրիլի 18-ին, սակայն նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել ավելի վաղ (հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ տեղեկությունը հրապարակելու օրը շփոթել էին ձերբակալության օրվա հետ):

Ըստ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության տվյալների, ձերբակալվածներից երեքը Հայաստանի քաղաքացիներ են: Բացի Միհրան Մովսիսյանից, իրավապահները ձերբակալել են նաև Հայկազ Հովակյանին, Աշոտ Գորոյանին, ինչպես նաև Վրաստանի երեք քաղաքացու: Ինչպես հայտնել է հիշյալ ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Սավլե Մոթիաշվիլին, նրանք' միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվածները, փորձել են 200 միլիոն ԱՄՆ դոլարի («Интерфакс»-ը նշել է 200 000 դոլար) ուրան վաճառել։ ՀԿԳ քննիչը ճեպազրույցի ընթացքում հայտնել է նաև, որ խմբի անդամները ձերբակալվել են ռադիոակտիվ նյութը վաճառելու պահին:

Սավլե Մոթիաշվիլին հավելել է նաև, որ ձերբակալվածներից մեկի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար նախատեսված գործարանային արտադրության տրանսպորտային բեռնարկղ (կոնտեյներ)' ուրան-238 (Ս 238) նյութով: Ճառագայթային փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված ռադիոակտիվ նյութը հենց ուրան-238 է, որը նկատի ունենալով գամմա ճառագայթումը, ճառագայթման աղբյուրի բնույթը և տվյալ փորձաքննության արդյունքները, վտանգավոր է համարվել մարդու կյանքի և առողջության համար:

Ըստ վրացական աղբյուրների հաղորդման, ռադիոակտիվ նյութերի անօրինական ձեռքբերման և իրացման փորձի մեղադրանքով ձերբակալված հիշյալ անձինք, հետաքննության տվյալների համաձայն, պատրաստվում էին ուրան-238-ը վաճառել Թբիլիսիում: Հարուցվել է քրեական գործ' Վրաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի հատկանիշով: Միջուկային նյութի ապօրինի շրջանառության համար մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Անշուշտ, ուշագրավ է այն հանգամանքը, որ հանցախմբի կալանավորված վեց անդամներից չորսը 74-75 տարեկան թոշակառուներ են: Թեև դեռ հայտնի չէ, համենայն դեպս, պաշտոնապես չի հայտնվել, թե Վրաստանում հայտնաբերված ուրանը որքանո՞վ է առնչվում մեր երկրի միջուկային պաշարների հետ, կամ, ընդհանրապես, Հայաստանի՞ց է այն արտահանվել, թե ոչ, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ արդեն իսկ հրապարակել են, թե, նախնական տեղեկությունների համաձայն, Միհրան Մովսիսյանը փորձել է Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանել և ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։ Ինքնին հասկանալի է, որ համապատասխան հիմքի բացակայության պարագայում սա հայրենիքի միջազգային հեղինակության դեմ կատարված քայլ է, համենայն դեպս, այդ հեղինակության հաշվին սենսացիա սարքել, իսկ եթե համապատասխան հիմք կա նման տեղեկատվություն հրապարակելու, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե ուրանն ինչպես է սահմանից աննկատ անցկացվել Վրաստան:

Reuters.com-ի տեղեկացմամբ, Վրաստանի անվտանգության ծառայությունն ավելի վաղ խափանել են ուրանի կամ ռադիոակտիվ այլ նյութերի վաճառքի փորձեր, մասնավորապես' 2006 թվականին ձերբակալել են Հյուսիսային Օսեթիայի մի բնակչի, որը փորձել է 1 մլն ԱՄՆ դոլարով զինական (ռազմական) ուրան վաճառել մեկին, որը, իր ենթադրությամբ, արմատական իսլամիստ է: Տվյալ արարքի համար նա դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը միտումնավոր ենք նշում' ցույց տալու համար, որ չնայած ուրանի բարձր արժեքին, 200 մլն դոլարը շատ մեծ գումար է: Եթե հիշյալ խմբի կողմից իսկապես փորձ է արվել ուրան-238-ը ոչ թե 200 000, այլ 200 մլն դոլարով վաճառել, ապա նկատի ունենալով, որ այն ավելի բարձրարժեք զինական ուրան չէ, պետք է եզրակացնել, որ ունեցել է բավական մեծ զանգված:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ուրան 238-ը կամ կամ U-238-ը (պատմական անունը' Ուրան առաջին)… Այն Մենդելեևի պարբերական աղյուսակում նշված ուրան ռադիոակտիվ քիմիական տարրի բնության մեջ ամենատարածված ռադիոակտիվ իզոտոպն է, ատոմական համարը' 92, ատոմային զանգվածը 238: Բնական ուրանի հիմնական մասն է հանդիսանում (ավելի քան 99 տոկոս): Միջուկային վառելիք է ծառայում բարդ ռեակտորների համար: Այն կարող է կլանել դանդաղ նեյտրոնները և երկու բետա-տրոհումից հետո փոխարկվել ինքնաբերաբար ճեղքվող երկրորդային միջուկային վառելիքի' պլուտոնիում-239-ի: Պլուտոնիումի այս իզոտոպը հանդիսանում է միջուկային զենքի արտադրության համար օգտագործվող հիմնական տրոհվող իզոտոպը, թեև ուրան-235-ը նույնպես օգտագործվում է: Պլուտոնիում-239-ը նույնպես հանդիսանում է այն երեք հիմնական իզոտոպներից մեկը, որ ուրան 235-ի և ուրան 233-ի հետ միասին օգտագործվում է միջուկային ռեակտորներում, խոսքը մասնավորապես արագ նեյտրոններով աշխատող միջուկային ռեակտորների մասին է: Միջուկային զենք պատրաստման համար մետաղական պլուտոնիում-239-ի մերկ գնդի կրիտիկական զանգվածը, որի դեպքում տեղի է ունենում միջուկի ինքնաբուխ ճեղքման և չկարգավորվող շղթայական ռեակցիա (պայթյուն), մոտ 10 կիլոգրամ է, իսկ ջրային լուծույթներով անդրադարձիչ ունենալու պարագայում' ընդամենը մոտ 5,2 կգ:

Առայժմ չի հրապարակվել հիշյալ խմբից առգրավված ուրան-238-ի զանգվածը, գնի հետ կապված էլ տարբեր թվեր են հրապարակված, հետևաբար հնարավոր չէ ասել, թե ուրան-238-ի առգրավված քանակությունը կբավարարե՞ր դրանից միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ գոնե 5,2 կգ պլուտոնիում-239 ստանալու համար: Մի բան, համենայն դեպս, ենթադրելի է' եթե այս պատմությունը Վրաստանի ազգային անվտանգության ծառայության սարքածը չէ, ապա հայ-վրացական հիշյալ խմբի մոտ եղած ուրան-238-ը գնելու ցանկություն ունեցողին կամ ունեցողներին այն դժվար թե անհրաժեշտ լիներ որպես միջուկային վառելիք, քանի որ դրա համար պետք է ունենալ նաև միջուկային բարդ ռեակտոր, որն աշխարհում այսօր որևէ հանցավոր կամ ահաբեկչական խումբ չունի: Բացի այդ, ո՞վ է հանցավոր ու ռիսկային ճանապարհով ուրան ձեռք բերում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ստացվում է, որ ուրան-238-ը գնորդին կարող էր հետաքրքրել միայն միջուկային զենքի պատրաստման համար: Բայց այստեղ առաջ է գալիս մեկ այլ հարց' ուրան-238-ն իրական գնորդ կամ գնորդներ ունեցե՞լ է, թե եղել է կեղծ գնորդ' հանձին Վրաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակցի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված