Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) 

Սա է իր քաղաքական էլիտայի հիմնական մասով երեկ և այսօր պոռնիկի քաղաքականություն վարող Եվրոպայի իրական դեմքը

Հայաստան

Տեղյա՞կ եք արդյոք, որ քաղաքական միջկառավարական կազմակերպություն հանդիսացող Եվրոպայի խորհուրդը (Եվրախորհուրդ), նույն ինքը' Եվրոպական պառլամենտը, 1987 թ. հունիսի 18-ին ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև: Ահա համապատասխան հատվածը.

Եվրոպական պառլամենտը՝

«Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:

Մեջբերումը կատարված է անվանի պատմաբան, ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի «Հայկական հարցը» աշխատության (Երևան, 1995) 67-րդ էջից:

1987 թվականին դեռ Խորհրդային Միության կազմում էինք ապրում, Արցախյան շարժմամբ ազգային վերազարթոնքը դեռ չէր սկսվել, այսօրվա համեմատ քիչ մարդիկ էին ուշադրություն դարձնում այսպիսի լուրերին, բացի այդ, Եվրոպայից լուրեր հրապարակող լրատվության այսօրվա միջոցներից շատերը չկային, շատերն այս մասին տեղյակ չեն, ովքեր էլ ժամանակին կարդացել են, նրանցից շատերն անցած մոտ 30 տարում մոռացել են, իսկ նոր սերունդը, կարելի է ասել, գրեթե ընդհանրապես տեղյակ չէ այս մասին:
Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ հաստատագրումներ է կատարել Եվրոպայի խորհուրդը:

Առաջինը' այն, որ «ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար…»: Սա նշանակում է բացարձակապես անտեսել այն պատմական իրողությունը, որ հայ բնակչության ողբերգությունը, ավելին' հայ ժողովրդի ցեղասպանությունը և ունեզրկումը շարունակվել են նաև քեմալականների և քեմալական Թուրքիայի օրոք: 1921-22 թվականներին քեմալականները բազմաթիվ հայերի են կոտորել, հազարավոր հայեր կրկին հարկադրված են եղել գաղթել Թուրքիայից: Արևելյան Հայաստանում քեմալականները 1920-1921 թթ. ոչնչացրել են շուրջ 200 000 հայերի, 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայում՝ մոտ 100 000 հույների և հայերի: 1923թ. սեպտեմբերին, թուրքական նոր օրենքի համաձայն, մեկընդմիշտ արգելվել է հայերի վերադարձը Թուրքիա: 1923թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության, այսինքն' ներկայիս Թուրքիայի հիմնադրումից կարճ ժամանակ անց, նոյեմբերի 30-ին Թուրքիան տեղահանել է Պոնտոսի հայերին և հույներին: Նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության, 1927թ. Թուրքիայում դեռ 77 400 հայ էր ապրում, ի՞նչ եղան նրանք հետո…

Երկրորդ. Եվրոպայի խորհուրդը բանաձևում «ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության' առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ» (ընդգծումը' հեղինակինը):

«Ամենայն հաստատակամությամբ» ընդգծելն այստեղ նշանակում է ամենայն վճռականությամբ, անքննելիորեն, անդրդվելիորեն բացառել բանաձևի ընդունումից հետո այսօրվա Թուրքիայի նկատմամբ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի առաջադրման համար տվյալ բանաձևը հիմք ծառայեցնելը: Պատկերացնո՞ւմ եք' նույնիսկ քաղաքական… Այլ կերպ ասած, ըստ Եվրոպայի խորհրդի, հայերիս արյունը կապույտ է, հրեաները, որոնք հայրենիք չէին կորցրել, իրենց ցեղասպանության համար իրավունք ունեին, կարող էին Գերմանիայից պահանջել ու ստանալ հսկայական ֆինանսական փոխհատուցում, իսկ հայերս, չնայած որ մեզանից ավելի քան 1,5 մլն կյանք ու մի ողջ երկիր-դրախտավայր են խլել, խաչել են մեզ, Եվրոպայի խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չենք կարող առիթ կամ հիմք ծառայեցնել այսօրվա Թուրքիայի նկատմամբ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջ ներկայացնելու համար, քանի որ Եվրոպայի խորհուրդն ի սկզբանե արդեն իսկ որոշել է, որ տվյալ բանաձևն այդպիսի առիթ չի կարող հանդիսանալ:

Զարմանալ պետք չէ, սթափվել է պետք, սա է իր քաղաքական էլիտայի հիմնական մասով երեկ և այսօր պոռնիկի քաղաքականություն վարող Եվրոպայի իրական դեմքը: Մեզանից շատերն էլ, անտեղյակ այս բանաձևին, ուրախանում, հպարտանում կամ մխիթարվում են, որ Եվրոպայի խորհրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները
Ամենադիտված