Իրանը կոշտ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Խոշոր վթար Երևանում․ 21-ամյա վարորդի «BMW»-ն բախվել է երկու մեքենայի ու հայտնվել մայթին Տեսչական մարմինը հորդորել է սպառողներին չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանից Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք․ ՊԵԿ Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Ողբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է Մահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ «Չկա գաղափարախոսություն, չկա ծրագիր, չկա կառավարում». Արցախի ԱԺ պատգամավոր ԱՄՆ-Իրան հակամարտությունը տեղափոխվում է տնտեսական դաշտ․ Զաքարյան ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը 

Գարո Փայլանի կյանքը Թուրքիայում վտանգի տակ է, նա կարող է արժանանալ Դինքի ճակատագրին (տեսանյութ)

Վերլուծական

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանի կյանքը Թուրքիայում վտանգի տակ է: Ընդհանրապես, Թուրքիայում ապրող, առաջին հերթին' ապրուստի միջոց վաստակելու նպատակով այնտեղ աշխատանքի գնացած հայերի կյանքն է վտանգի տակ, բայց Գարո Փայլանինը' նամավանդ…

Գարո Փայլանը շատ համարձակ վարք է դրսևորում, հաճախ է ասում ճշմարտությունը հրապարակային միջավայրում, այդ թվում նաև' ԶԼՄ-ներով, հայտնի է Թուրքիայում մարդու ոտնահարված իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին իր հրապարակային ելույթներով, Եվրոպայում և Թուրքիայում քանիցս ներկայացրել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ռիսկային վիճակը, նույնիսկ համարձակվել է դատի տալ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին, մտահոգությունն է հայտնել, որ Էրդողանը, նրա վարչակարգը փորձում են վերացնել խորհրդարանական համակարգը, իսկ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ կարող են այսպիսի բաները ներել: Նա, Աստված մի արասցե, կարող է արժանանալ Հրանտ Դինքի ճակատագրին:

Չմոռանանք, որ Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին էլ նախապես հայտնի էր, նա նույնիսկ նախազգուշացումներ ու սպառնալիքներ էր ստացել, այդ ամենը հայտնի էր նաև Թուրքիայի իրավապահներին, ինչը, սակայն, չկանխեց Դինքի սպանությունը: Ի վերջո, Թուրքիան այն պետությունն է, որտեղ փորձում են լռեցնել ընդդիմությանը, իշխանության դեմ ծանրակշիռ ելույթներով, քաղաքական լուրջ քայլերով հանդես եկող անձանց գործերով արդարադատությունը բացակայում է, նրանց հաճախ պարզապես վերացնում են:

«Թուրքիայում մարդիկ պատմություն չգիտեն, նկատի ունեմ՝ մեր պապերի, իրենց պապերի պատմությունը, կամ էլ նախընտրում են քողարկել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գարո Փայլանը և հավելել, որ Թուրքիայում մարդիկ հայերին դավաճաններ են կարծում:

Եվս մեկ մեջբերում Գարո Փայլանի ասածը ներկայացրած «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումից.
«Թուրքիայում մարդիկ կարծում են, թե հայերը դավաճաններ էին, և այդ պատճառով նրանց աքսորեցին դեպի սիրիական անապատ, մինչդեռ հայերն իրենց նման այս հողերի հնագույն ժողովուրդն էին, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող արմատներ ունեն»։

Եթե ռադիոկայանը պատգամավորի խոսքը չի աղավաղել, ապա, ինչպես ակնհայտ է, հայազգի պատգամավորը, թերևս ոչ թե պատմական իրողությանն անտեղյակ լինելու, այլ սեփական անձի անվտանգությունն ապահովելու նկատառմամբ, այս դեպքում կոպտորեն մեղանչել է ճշմարտության դեմ' թուրքերին ևս, հայերի հետ միասին, այս հողերի (Սեբաստիայի, Մալաթիայի, ընդհանրապես, Արևմտյան Հայաստանի) հնագույն ժողովուրդ ներկայացնելով, սակայն դա նրան դժվար թե փրկի թուրք ազգայնականներից. «Գորշ գայլերն» այդպիսի բաներով չեն խաբվում, պատահական չէ նրանց անվանումը…
Մեկ ամիս դեռ չի անցել այն օրվանից, երբ Գարո Փայլանն իր ոչուբարով գործընկեր հանդիսացող պատգամավորների, ավելի ճիշտ, թուրքերի ոհմակի («ոհմակ» բառն եմ գործածում, որովհետև 10-15 հոգով մեկ մարդու վրա էին հարձակվել ) ֆիզիկական հարձակմանը ենթարկվեց հենց Թուրքիայի խորհրդարանում (խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում), ուր նա, թվում է, թե պետք է առավել պաշտպանված լիներ, քան այլուր: Հետագայում հայ պատգամավորը հայտնել է, որ հարձակումը նախապես պլանավորված է եղել, 10-15 հոգու կողմից ծրագրված, որոնք իրեն թիրախավորել են, մինչ հարձակումը պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: Հայ պատգամավորն հայտնել է նաև, որ իրեն Լինչի դատաստանի են ենթարկել, և այդ նախաձեռնության պատճառը եղել է այն, որ ինքը հայ է և հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Անդրադառնալով մայիսի 2-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակմանը, Գարո Փայլանն ասել է. «Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»:

Հիշենք, որ դրանից առաջ' ապրիլի 21-ին, Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Հայոց ցեղասպանության մասին ելույթի շրջանակում հայտարարել էր, որ 1915թ. Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը հետաքննելու նպատակով անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել: Պատգամավորի այս ելույթից հետո սկսվել են նրա նկատմամբ հետապնդումները: Այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի օգտատեր Աշոտ Ասատրյանն իր էջում «Գարո Փայլան՝ շակալներով շրջապատված առյուծը» վերտառության ներքո գրել է.
«Ցեղասպանությունից 101 տարի անց թուրքիայի մեջլիսի պատգամավոր, հայազգի Գարո Փայլանը հայելի դրեց թուրք պատգամավորների և ժողովրդի դիմաց: Անցյալի հայելին ցույց տվեց նրանց անցած արյունոտ ճանապարհը, այդ ամենից շակալները բորբոքվեցին և արդեն կանխատեսելի էր, թե ինչ պետք է կատարվի: Այս պատգամավորները ապացուցեցին, որ ժամանակը անզոր է թուրքի դեմ, որ տարիներ անց թուրքը նույն արնախում գազանն է, տարիներ անց թուրքը պատրաստ է ոհմակով հարձակվել մեկի վրա: Թուրք պատգամավորները մի քանի անգամ կռիվ ստեղծեցին Գարոյի հետ, փորձելով ճնշել նրան, բայց նրանց փորձերը անհաջողության են դատապարտված: Թուրքերը կարող են հիշել նաև իրենց առաջնորդ Աթաթուրքի ասած բառերը՝ եթե տարիներ հետո, թեկուզ մեկ հայ ողջ մնա, ուրեմն մենք ձախողվել ենք: Հայերը ոչ միայն ողջ են, այլ նաև կարողանում են Թուրքիայի մեջլիսը իրար խառնել ու այնտեղ ձայնի իրավունք ունեն, նրանք կարողանում են հայելի դնել թուրք ժողովրդի դիմաց»:

Եթե չասեմ Էրդողանն ու նրա վարչակարգը, ապա թուրք ազգայնականները սա դժվար թե հանդուրժեն:
Թուրքիայի ազգային մեծ ժողովը մայիսի 20-ին, ինչպես արդեն հայտնի է, ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխության առաջարկը, որով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվում են այն պատգամավորները, որոնք ակտիվ են եղել, և որոնց ակտիվության պատճառով դատական մարմինների կողմից նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացվում: Նշված առաջարկն ասպարեզ է բերվել հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով:

Այդպիսով, թուրքական իշխանությունների կողմից վերացվում է ընդդիմադիր կուսակցությունների շուրջ 100 պատգամավորի անձեռնմխելիությունը: Գարո Փայլանն ավելի վաղ կարծիք է հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությունն ուղղված է իր և իր կուսակիցների դեմ, այդ փոփոխությամբ հնարավոր կդառնա քրդամետ ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմ դատական գործեր սկսել, դատավճռի արդյունքում իրեն և այլ ընդդիմադիրների նույնիսկ զրկել պատգամավորությունից:

Հատկանշական է, որ ազգային ատելության հիմքով հայ Գարո Փայլանի նկատմամբ կատարված այս հանցանքի մասնակիցների նկատմամբ Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել, իրավապահ մարմինները նույնիսկ հետաքննություն չեն սկսել: Դա ակնկալելն ուղղակի միամտություն կլինի, քանի որ հարձակվողներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն են, Թուրքիան էլ, համենայն դեպս հիմա, այն պետությունն է, որը ղեկավարվում է մի հոգու (Էրդողանի) կողմից, այսպիսի հարցերը որոշում է բացառապես նա, իրավապահ մարմիններն այստեղ անկախ չեն, գտնվում են նրա և իշխող կուսակցության վերահսկողության տակ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կոշտ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու համարԽոշոր վթար Երևանում․ 21-ամյա վարորդի «BMW»-ն բախվել է երկու մեքենայի ու հայտնվել մայթինՏեսչական մարմինը հորդորել է սպառողներին չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանիցԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք․ ՊԵԿՀորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՈղբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել էՄահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն ՊանետյերըՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ«Չկա գաղափարախոսություն, չկա ծրագիր, չկա կառավարում». Արցախի ԱԺ պատգամավոր ԱՄՆ-Իրան հակամարտությունը տեղափոխվում է տնտեսական դաշտ․ ԶաքարյանԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամԴոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրըԹավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբՆիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասըՏիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքումՈւկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներՈսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում ՀայաստանումԿոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է ԳյումրիումԻնչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. Ռոնալդու
Ամենադիտված