Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Ինչպես են կործանում Հայաստանի Հանրապետությունը. Պետական եկամուտների կոմիտե, համապատասխան ղեկավարներ, դե հիմա պատասխանեք…

Տնտեսություն

«Մի կողմից բարբաջում են Հայաստանում փոքր ու միջին գործարարության զարգացման մասին, մյուս կողմից խեղդում, կործանում այդ բիզնեսը» վերտառությամբ մեր երեկվա հրապարակմամբ (http://lurer.com/?p=224339&l=am) ներկայացրել ենք, թե այս տարի գործ ունենալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետ, ինչ իրողությունների է բախվել Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը, որը մեր գիտահետազոտական ինստիտուտներից մեկի համար Միացյալ Նահանգներից ընդամենը 560 դոլարով ձեռք բերած, 3 կգ քաշով լաբորատոր սարքավորում է ներկրել Հայաստան: Նա փաստում է, որ Հայաստանում խեղդում ու կործանում են փոքր ու միջին բիզնեսը, հետևաբար հեռանկարում նաև` երկրի տնտեսությունն ու երկիրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործարարն ընդհանուր առմամբ մոտ 80 000 դրամ վճարելով հիշյալ սարքավորման մաքսազերծման համար, ստացել է այն և սպասել ապրանքի երկրորդ խմբաքանակի առաքմանը, որը եկել է մոտ 2 շաբաթ հետո:

«Գնացի, որ նույն մաքսային միջնորդի (բրոքերի) միջոցով դարձյալ գիտական աշխատանքներում օգտագործվող և էլի 3 կիլոգրամանոց այդ սարքը, ինչպես նաև նույն փաթեթում գտնվող դրա 27 դոլարանոց մասը մաքսազերծեմ, ստանամ,- պատմեց Աշոտ Մնացականյանը:- Բրոքերը հենց տեսավ այդ ապրանքի փաստաթուղթը, ասաց, որ այն հին, ավելի քան 25 տարվա սարք է, շուկայական արժեքը պետք է որոշվի: Ասացի` որոշեք: Իրոք, 1989 թե 1990 թվականի արտադրության, օգտագործված սարք է, պարզապես էժան ձեռք բերելու համար ես համացանցով այդ սարքը գտել էի, իմ ՍՊԸ-ի կորպորատիվ քարտից դրա ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը (120 ԱՄՆ դոլար) վճարել»:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, մաքսային միջնորդն իրեն ասել է, որ եթե ինքը համաձայն է ստացված ապրանքը նոր սարքի գնով գնահատելու տարբերակին, ապա այդ դեպքում ապրանքի շուկայական արժեքը որոշելու խնդիր չի առաջանա, սակայն նոր սարքը կարող է արժենալ, ենթադրենք, 2000 դոլար: Գործարարը, բնականաբար, չի համաձայնել, որովհետև այդ դեպքում կարող էր ստիպված լինել 120 դոլարանոց ապրանքի մաքսազերծման համար 400 դոլար վճարել որպես միայն ավելացված արժեքի հարկ:

«Քանի որ չհամաձայնեցի այդ տարբերակին, բրոքերն ասաց, որ պետք է գնամ ֆինանսների նախարարություն (Մ. Խորենացու-3 հասցեում գտնվող ներկայիս ՊԵԿ-ի շենք, այն ժամանակ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կազմում էր), դիմում գրեմ, որ գնահատեն,- տեղեկացրեց «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենը:- Ահա հենց այստեղ ես դարձյալ հարց ունեմ` ինչո՞ւ ինձ «Զվարթնոց» օդանավակայանի ետևի մասում գտնվող «Կարգո» կոչվածից ուղարկեցին ֆինանսների նախարարություն` դիմում գրելու: Նույն մաքսային ծառայության աշխատակիցները «Կարգոյում» են նստած («Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատունը հենց նույն շենքում է), չէի՞ն կարող դիմումը վերցնել, թեկուզ էլեկտրոնային ճանապարհով փոխանցել ֆինանսների նախարարություն, կամ ասել` դիմում գրեք, որ ապրանքը փորձաքննության ենթարկվի, գինը որոշվի: Չէ՞ որ գումարներ են ծախսել էլեկտրոնային գարծավարության, էլեկտրոնային գրագրության համակարգ ստեղծելու համար: Մարդը հո ֆուտբոլի գնդակ չէ՞, որ այստեղից այնտեղ «տշեն», չարչարեն: Մի՞ թե կարելի է մարդուն ամեն մի թղթի, ամեն մի դիմում տալու համար Փարաքարից ֆինանսների նախարարություն ուղարկել:
Այնտեղից եկա ֆիննախ` ստիպված տաքսի վարձելով, քանի որ անձնական օգտագործման ավտոմեքենա չունեմ, իսկ «Կարգոյից», ուր գնում-գալիս են Արգավանդի միջով, դաշտամիջյան ճանապարհով, դեպի Երևան քաղաքային ոչ մի տրանսպորտ չի աշխատում»:

Մեր զրուցակցի հավաստմամբ, ընդհանրապես ամեն անգամ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատուն գնալու, այնտեղից գալու համար օգտվել է տաքսուց, որի վարձի գումարն ավելացել է ապրանքի գնի վրա և, իր հերթին, բարձրացրել այն, ինքն էլ, բնականաբար, մտածել է, թե այլևս ի՞նչ գնով պետք է կարողանա վաճառել ապրանքը, որ մի փոքր օգուտ ստանա, այսինքն` փոքր բիզնեսում գործունեությունն իմաստ ունենա:

«Մարտի 4-ին մտա ֆինանսների նախարարություն, առաջին հարկում ընդհանուր բաժնի պես մի տեղ կար, ուր մտա, ասացի` ես ապրանք եմ ստացել, ուզում եմ դիմում տալ, որ այդ ապրանքը գնահատվի, ստանամ,- ասաց Աշոտ Մնացականյանը:- Ցույց տվեցի ինվոյսը, տեղափոխման փաստաթուղթը: Աշխատողը, որը մի տղա էր, ասաց` գնացեք գրախանութ, դիմում լրացրեք, եկեք այստեղ: Ես դուրս եկա, մոտ 50 մետր այն կողմ, դեպի Մաշտոցի պողոտա մի գրախանութ կա, մտա այնտեղ, տեսնեմ խորքերում հերթ է, 5-6 հոգի սպասում են: Մի կես ժամ սպասեցի, որ թղթի վրա մի քանի տող գրեն իմ կազմակերպության անունից, այսինքն` ֆինանսների նախարարությանն ուղղված դիմում, որ խնդրում եմ գնահատել իմ ներկրած ապրանքը, որն օգտագործված է: Կես ժամ սպասեցի և վճարեցի պահանջված 1000 դրամը, որպեսզի գրեն, տան այդ դիմումը, որը ես էլ կարող էի գրել, եթե ֆինանսների նախարարությունում դրա համար համապատասխան սեղան լիներ: Սեղանն էլ դեռ մի կողմ, կանգնած մի կերպ կգրեի, եթե 5 դրամ էլ չարժեցող A4 ձևաչափի մի սովորական, մաքուր թուղթ տային կամ այն դրված լիներ դիմում գրելու ցանկություն ունեցող անձանց համար, ինչպես կադաստրում է:

Վերադարձա ֆիննախ, տվեցի դիմումը, աշխատողն ասաց` մենք կզանգենք, կկանչենք: Մի 2-3 օրից զանգեցին, թե եկեք ձեր դիմումի պատասխանը վերցրեք: Գնահատման եզրակացության փոխարեն, տվեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Ա. Աֆրիկյանի ստորագրությամբ, 2016 թվականի մարտի 5-ի թվագրության հետևյալ նամակի բնօրինակը` հասցեագրված ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն պարոն Գահնապետյանին, պատճենը` ՄՓՍԱՓԱ մաքսատան պետ պարոն Ա. Պողոսյանին, պատճենը` ՆՀՎ պետ պարոն Ա. Սարգսյանին»:

Պաշտոնական այդ գրության մեջ բառացի գրված է հետևյալը. «Խնդրում ենք ձեզ տալ փորձագիտական եզրակացություն «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ կողմից թիվ 2016/05100033/6761 փ/ա ՀՀ տարածք ներմուծված օգտագործված ապրանքի տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի վերաբերյալ:
Փորձագիտական աշխատանքների անցկացման համար նախատեսված ծախսերի վճարումը կկատարվի «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ կողմից»:

«Նախարարության աշխատակիցը,- շարունակեց պատմել տնօրենը,- ինձ ասաց, որ այդ նամակը պետք է տանեմ հանձնեմ հասցեատերերին: Իրենց ստեղծած կարգն է այդպիսին»:

Մեր զրուցակցի համար շատ դժվար է եղել հասկանալը, թե ՄՓՍԱՓԱ-ն ինչ հապավում է, ինչ է նշանակում, ՄՓՍԱՓԱ մաքսատան պետ պարոն Պողոսյանը որտեղ է աշխատում, ՆՀՎ-ն, որի պետը պարոն Սարգսյանն է, ինչ հապավում է, ինքը որտեղ է աշխատում… Տառերի շարան է, հասցե էլ գրված չի եղել, որ իմանա, թե որ հասցեով պետք է գնա: Այդ աշխատողին հարցրել է, թե այս հիմնարկը որտե՞ղ է, պատասխանել է` Արշակունյաց պողոտայի վրա, առանց նշելու որոշակի հասցեն:

«Նրա խորհրդին հետևելով, ի վերջո, գնացի գտա այդ փորձագիտական կենտրոնը, պարզվեց (պաշտոնական այդ նամակում գրված չէ), որ այն արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնն է,- ասաց Աշոտ Մնացականյանը:- Մի աղջիկ վերցրեց այդ նամակը, ասաց` գնացեք, մենք կզանգենք ձեզ, կասենք, ինձ այդ նամակից երկու հատ պատճեն տվեց, ասաց` մեկը կտանեք ՄՓՍԱՓԱ մաքսատան պետին, մյուս պատճենը` ՆՀՎ պետ պարոն Սարգսյանին: Հարցրեցի, թե ովքեր են նրանք: Պարզվեց, որ այդ ՆՀՎ-ի պետը Արարատյան տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության պետն է:

Գնացի այդ վարչություն, քարտուղարուհին ասաց` պետը զբաղված է, սպասիր: Կես ժամ սպասեցի, հետո քարտուղարուհին մտավ պետի մոտ, տարավ իմ բերած գրությունը, ապա տվյալ հաստատությունում այդ նամակի հաշվառված լինելու վերաբերյալ մի փոքրիկ թուղթ կցված գրությանը, եկավ, վերադարձրեց այն: Հարցրեցի` սա ինչի՞ համար է, ասաց` որպեսզի «Կարգոյում» թույլ տան փորձագիտական կենտրոնի աշխատակցին (գնահատողին) մտնել ներս, փորձաքննության ենթարկել, գնահատել այդ ապրանքը: Փաստորեն, ինչպես հետո պարզվեց, այդ թույլտվությունը գրոշի արժեք չունեցավ»:

Սկսվել է թերևս ավելի տարօրինակ իրադարձությունների մի շարան: Տնօրենը վերադարձել է փորձագիտական կենտրոն, փորձագետներից մեկի հետ պայմանավորվել կարծեմ հաջորդ օրվա համար, որ վերջինս ազատ ժամանակ գտնի, գնան, այդ ապրանքը տեսնի, գնահատի:

«Գնացինք «Կարգո», տեղեկացրի, որ փորձագետն եկել է գնահատելու, սակայն նրան ներս չթողեցին,- ասաց Աշոտ Մնացականյանը:- Ցույց տվեցի այն նամակը` Արարատյան տարածաշրջանային մաքսատանը կցված, այնտեղ նամակի հաշվառված լինելու վերաբերյալ գրությամբ, բացատրեցի, որ ինձ ուղարկել են Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, որպեսզի այնտեղ թույլտվություն տան, որ այստեղ փորձագետը մտնի, իր գործողությունները կատարի: Բացատրությունս ապարդյուն էր, «Կարգոյի» հսկիչներն ասացին, որ այդ թուղթն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, սա մաքսատան պահեստ չէ, սա օդանավակայանի պահեստն է:

Ինձ առաջարկեցին լիազորագիր գրել, որ լիազորում եմ այդ մարդուն մտնել, իմ ապրանքը տեսնել, գնահատել: Ասացի` եթե ես այդպիսի լիազորագիր պետք է գրեմ, ինչո՞ւ ինձ ուղարկեցին Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի մոտ, որ գնամ, կես ժամ սպասեմ, այդ մարդն իր գործը պրծնի, ինձ մի թղթի կտոր տա, որ դա չէր անցնելու, ինչո՞ւ ինձ ուղարկեցին այնտեղ: Վերջը չթողեցին, գնահատման համար եկած արդարադատության նախարարության աշխատողը նյարդայնացավ, թքեց, թողեցինք դուրս եկանք, ասաց` ես ներվերը չունեմ սրանց, գամ, հասնեմ այստեղ, որ ապրանք նայեմ, այսպիսի ձևական պատճառաբանությամբ ինձ չթողնե՞ն… Մյուս օրը նորից գնացի փորձագիտական կենտրոն, մտա բաժնի վարիչի մոտ, ասացի` եղբայր, ի՞նչ անենք… Ասաց` կնիքը վերցրու, գնացեք, այս անգամ ուրիշ փորձագետի կուղարկեմ, եթե էլի չթողնեն, մի լիազորագիր գրի, կնքի, թող թողնեն:

Գնացինք, նորից նույն մարդիկ էին, այս անգամ փորձագետի մուտքը թույլատրելու համար պահանջեցին, որ A4 ձևաչափի մի թղթի վրա իմ ՍՊԸ-ի կնիքը դնեմ, հետո դրա վրա խաչ քաշեցին, այսինքն` այն այլ նպատակով չի օգտագործվելու:

Հարցիս, թե այս «դերասանության» իմաստը ո՞րն է, «Կարգոյի» աշխատակիցը պատասխանեց` որ պետը եկավ, ստուգեց, պետք է ասեմ` ես գնահատողին թողել եմ այդ ընկերության տիրոջ հետ գնալ այդ ապրանքը տեսնելու, սա էլ ապացույցը, որ ինքն այստեղ է եղել: Աբսուրդի հասնող բան է: Ի վերջո, փորձագետի հետ ներս մտանք, նա իր գործն արեց, հետ եկանք:

Ինձ մյուս օրը կանչեցին, որ եզրակացությունը տան: Հարցրեցի, թե ի՞նչ սկզբունքով եք այդ ապրանքի գինը որոշել, ուզում եմ հասկանալ: Բա թե` կարևոր չէ քանի տարեկան է, ինչ վիճակի է, ապրանքային արժեքն ենք մենք հաշվում` նկատի ունենալով, թե համանման ապրանքը ԱՄՆ-ում ինչ արժե (տվյալ դեպքում գտան մոտ 200 դոլարով համանման ապրանք, որի տարիքը, սակայն, հայտնի չէր): 120 դոլարով (մոտ 59 000 դրամով) գնված, մոտ 30 դոլարով տեղափոխված ապրանքի մաքսային արժեքը, չնայած նրան, որ առկա էին և՛ ինվոյսը, և՛ 120 դոլարի փոխանցման փաստաթուղթը, նրանք գնահատեցին, հաշվարկեցին 105 000 դրամ: Նույն գործողությունը ԱՄՆ-ից առաջին անգամ ապրանք ստանալու ժամանակ բրոքերն ընդամենը 5 րոպեում կատարեց` համակարգչով մտնելով համացանց ու պարզելով անհրաժեշտ տեղեկությունները: Փորձագիտական կենտրոնը գնահատման համար, որն իմ նախաձեռնությունը չէր, 27 000 դրամ պահանջեց ու ստացավ ինձանից:

Ապրանքի մաքսային արժեքի վրա` 105 000 դրամ, ինչպես նաև դրա հետ առաքված 27 դոլարանոց մասի մաքսային արժեքի վրա հետագայում գումարվեց նաև ավելացված արժեքի հարկը` 27 500 դրամ, մաքսավճարը` 11 500 դրամ (անհասկանալի է, թե ինչո՞ւ 11 500…), մաքսային միջնորդի (բրոքերի) վճարը` 15 000 դրամ, այսինքն` 147 դոլարանոց (մոտ 73 000 դրամանոց) ապրանքների մաքսազերծման համար ինձանից պահանջվեց, ընդհանուր առմամբ, 81 000 դրամ` այդ ապրանքների գնից էլ 7-8 հազար դրամ ավելին: Միայն 5 րոպեանոց փորձագիտական գնահատման համար ապրանքի գնի գրեթե կեսի չափ գումար գանձեցին: Ովքե՞ր են որոշել այդ գումարները, անհասկանալի է, թե ինչո՞ւ 27 000 դրամ: Հայաստանի այդ պետական ոչ առևտրային կազմակերպություններն այս ի՜նչ հարուստ են ապրում…

Մուծեցի այդ 27 000 դրամը, նորից գնացի «Կարգո», այստեղ պահանջեցին նաև 6000 դրամ` ապրանքն իրենց մոտ 10-15 օր պահելու համար: Ասացի` բայց դա իմ խնդիրը չէ, իմ մեղքն այստեղ ո՞րն է… Ես երկրորդ օրն եկել եմ ապրանքը տանելու, դուք ինձ չեք տվել, դուք եք ուղարկել, որ անցնեմ այս-այս հաստատություններով, դրա համար մաքսազերծումն ուշացել է, ես որպես ի՞նչ պետք է 6000 դրամ վճարեմ: Դարձյալ ապարդյուն, բա թե` մենք մաքսատան հետ գործ չունենք: Ըստ էության, պետականորեն այնպիսի համակարգ է ստեղծվել, որ ընկերությունների ներկրած ապրանքները պահվում են մասնավոր հիմնարկների պահեստներում, մաքսային ծառայությունն ընկերության ղեկավարին ուղարկում է տարբեր ատյաններ ավելի քան երկու շաբաթ այսպիսի «զբոսանքի», իսկ հետո այդ ընկերության ղեկավարը պարտավոր է գումար վճարել ապրանքն ուշ, այսինքն` ստանալու 2-րդ օրվանից հետո վերցնելու համար: Ստիպված եղա այդ գումարն էլ վճարել: Սա ինձ համար հայտնություն էր: Փաստորեն, մոտ 73 000 դրամանոց և մոտ 30 դոլարով տեղափոխված երկու կտոր ապրանքի մաքսազերծումը և ստանալն իմ կամ իմ ընկերության վրա նստեց մոտ 87 000 դրամ` տաքսիների համար ծախսած գումարը դեռ չհաշված:

Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ են այսպիսի օրենսդրություն ընդունել և ինչո՞ւ են այսպես վարվում, որ ներկրված ապրանքն ի սկզբանե դառնա անմրցունա՞կ, որ գործարարը շահույթ ստանալու փոխարեն, տուժի՞, ապրանքը բերի, հետո նստի վրան, լացի՞, Հայաստանում առանց կոռուպցիայի գործարարությամբ, համենայն դեպս, փոքր բիզնեսով զբաղվելն ու շահելը դառնան անհնա՞ր, Հայաստանի տնտեսությունը թաղվի կամ խեղդվի՞… Ես այս հարցն ուղղում եմ ՊԵԿ-ի նախագահին, վարչապետին, երկրի նախագահին և համապատասխան մյուս ղեկավարներին: Հարցնում եմ նաև` իրենցից որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ մի ապրանք, որ իրենք կամ իրենց հարազատները դրսից բերել են, և այդ ապրանքը մաքսային պահեստից կամ «Կարգո» կոչվածից ստանալու համար ստիպված են եղել վճարել այդ ապրանքի գնից ավելի մեծ գումար: Դե թող պատասխա՛ն տան նրանք, որոնց ես հրապարակայնորեն մեղադրում եմ, դե թող ցո՛ւյց տան, մտցնեն աչքս:

Հիմա ինձ մորթեն, ես Հայաստանում այլևս գործարարությամբ չեմ զբաղվելու, նույնն էլ խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, ծանոթներին: Մեր չինովնիկները բարբաջում են երկրում միջին ու փոքր բիզնեսը զարգացնելու մասին, այսպե՞ս են զարգացնում… Ուշքի՛ եկեք, Հայաստանը դատարկվում է»:

Աշոտ Մնացականյանի որդին այստեղ աշխատանք չգտնելով, արդեն թողել, ընտանիքով գնացել է ԱՄՆ, հիմա հորն էլ է կանչում: Հիշյալ ապրանքների ներկրման հետ կապված նյարդային վիճակի պատճառով «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենն ապրիլի 9-ին ուղեղի կաթված է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, մի անմարդկային վերաբերմունք ու խայտառակություն էլ այստեղ է եղել, բայց դա արդեն այլ պատմություն է:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված