Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Վարչապետը բացատրություն չի տվել, բայց պետք է տա

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով, ինչպես արդեն հայտնի է, Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ Կառավարությունը:

Ի սկզբանե ասեմ, որ Սամվել Գալստյանի և Գառնիկ Պետրոսյանի հետ որևէ ազգակցական, բարեկամական կամ ընկերական կապ չունեմ, տարբեր տարիների շփվել եմ բացառապես գործի բերումով՝ տեղեկություններ ստանալու, հարցազրույցներ վարելու: Չնայած զբաղեցրած բարձր պաշտոններին՝ իրենց համեստ, պարզ, անմիջական, շիտակ ու մարդկային վարքի ու վերաբերմունքի համար նրանցից լավ տպավորություն եմ ստացել: Տպավորվել եմ հատկապես Գառնիկ Պետրոսյանի մասնագիտական գիտելիքներով (ի դեպ, նույն կարծիքին են նաև բազմաթիվ ֆերմերներ, որոնք, ի տարբերություն տողերիս հեղինակի, գյուղատնտեսությամբ են զբաղվում): Ու հիմա վարչապետը նրանց ազատել է զբաղեցրած պաշտոններից: Ինչո՞ւ…

Անհաջող, անարժան կադրերին բարձր պաշտոնների նշանակելու առումով ՀՀ նախկին ու ներկա վարչապետների, նախկին ու ներկա նախագահների սխալ, արատավոր կադրային քաղաքականությունը նորություն չէ: Հայտնի են նաև իրենց զբաղեցրած պաշտոններին, իմ և շատ այլոց կարծիքով, արժանի պաշտոնյաների անարդար պաշտոնանկության սակավաթիվ օրինակներ:
Բոլոր դեպքերում, մարդը սխալական արարած է, այս պարագայում գուցե արդարացի է հիշյալ անձանց իրենց պաշտոններից ազատելը, գուցե ինչ-որ անթույլատրելի բան են արել կամ չեն արել այն կարևոր բանը, որը պարտավոր էին անել, վարչապետը գուցե ունի համապատասխան հիմքեր՝ այդպես վարվելու համար: Այսինքն' գուցե կան փաստեր, հանգամանքներ, որոնց հանրությունը դեռ տեղյակ չէ: Սակայն, այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակվում համապատասխան հիմքերը կամ նրանց պաշտոններից ազատելու պատճառները, որպեսզի հասարակությունն իմանա կատարված քայլի արդարացի, հիմնավոր լինելու մասին ու չմտածի ճիշտ հակառակը:

Ինչո՞ւ չեն հրապարակվում նրանց պաշտոնանկության պատճառները, որպեսզի շշուկները, որոնք հաստատ պատիվ չեն բերում վարչապետին, չունենան տարածվելու պարարտ հող: Եթե նրանք պաշտոններից ազատվել են պետական միջոցների խնայողության շրջանակում՝ հաստիքների կրճատման պատճառով, ապա պետք է նշվեր այդ մասին, սակայն պաշտոնական տեղեկատվության մեջ այդ մասին բառ անգամ չի նշված: Բացի այդ, որքանո՞վ է արդարացի կամ խելամիտ մի նախարարությունից միանգամից ազատել նախարարի 5 տեղակալներից 3-ին, իսկ այլ նախարարների տեղակալներից գոնե մեկական հոգու չազատել զբաղեցրած պաշտոններից: Ավելին. պետական միջոցների խնայողությունը, կարծում եմ, նախարարի տեղակալներին պաշտոններից ազատելով չէ, որ պետք է կատարվի: Դրա համար շատ այլ հնարավորություններ կան:

Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է գրել, քննադատել կառավարությանը ոչ թափանցիկ և ոչ հաշվետվողական քաղաքականություն վարելու համար: Եթե չեմ սխալվում, վարչապետն ինքն էլ մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, թե Կառավարությունն այդպիսի քաղաքականություն է վարում կամ պետք է վարի, բայց ուր խոսքը, ուր' գործը… Հերթական անգամ հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության խոսքի և գործի հակասությանը: Նախագահն ինքն էլ հարկ չի համարում նման դեպքերում հանրությանը, ժողովրդին բացատրություն տալ: Օրինակ, ՀՀ նախագահի 2016թ. ապրիլի 26-ի հրամանագրերով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Նրանցից որևէ մեկի առնչությամբ անգամ մեկ նախադասությամբ հանրությանը չտեղեկացվեց, թե հիշյալ պաշտոնյաներն ինչու են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից: Որքան էլ նրանց պաշտոնանկությունն արդարացի լինի, իսկ տվյալ դեպքում, կարծում եմ, արդարացի է, հանրությանը պետք է տեղեկացվեին դրա պատճառները: Սա է իսկապես ժողովրդավարական երկրներում ընդունված կարգը: Հիմա վարչապետը կարող է ասել, որ ինքն էլ նախագահի օրինակին է հետևել:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված