Բակո Սահակյանը հանդիպել է սփյուռքից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ երիտասարդների հետ
Սփյուռք
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Բակո Սահակյանը կարեւորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաեւ նրանց հաճախակի այցելություններն Արցախ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը: Հանդիպման ընթացքում Սահակյանը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան