Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ 

Վաղը Մոսկվայում չորսով հանդիպելու են. Ադրբեջանի համար այն հետևանքներ կունենա՞, թե կլինի անպտուղ

Վերլուծական

Վաղը Մոսկվայում, ինչպես արդեն հայտնի է, սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ օգոստոսի 31-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Մոսկվա:

«Մոսկվայում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն անցկացնել՝ Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովի մասնակցությամբ,- APA գործակալության փոխանցմամբ, ասել էր Մարիա Զախարովան:- Այդ ընթացքում համանախագահները կհանդիպեն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիենայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում»:

Հաջորդ օրը' սեպտեմբերի 1-ին, դարձյալ նույն գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն Ղարաբաղի հարցով խորհրդակցություններին Մոսկվայում հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Համանախագահները հույս ունեն հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպել Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնական անձանց հետ,- ասել էր Ուորլիքը:- Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Նաև բանակցությունների սեղանի շուրջ մենք պլանավորում ենք քննարկել Ղարաբաղի կարգավորման հերթական քայլերը»:

Վերը ներկայացված տեղեկատվության մեջ ուշադրության արժանի է նախ այն, որ վաղը նախատեսվածը միմյանց հետ համանախագահների հերթական հանդիպումը լինելուց բացի, ինչպիսիք եղել են բազմիցս, միաժամանակ հանդիպումն է Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որն այդ պետության քաղաքական ղեկավարության առանցքային պաշտոնյաներից մեկն է, ավելին' ամբողջ աշխարհի մասշտաբով ազդեցիկ ու հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը:

Երկրորդ. շատ կարևոր է, որ Ռուսաստանի արտգործնախարարության տեսակետները ներկայացնող ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ս. թ. մայիսի 16-ին Վիենայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին հատուկ ուշադրություն հատկացնելու մասին:

Ինչպես հայտնի է, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածություններից մեկի համաձայն, հետագա բռնության ռիսկը նվազեցնելու համար ադրբեջանական և արցախյան հակամարտ զորքերի շփման գծում պետք է ամենասեղմ ժամկետում կողմից ներդրվի միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ-ի մեխանիզմը (մասնավորապես' տեխնիկական հատուկ համակարգեր, որոնք մշտադիտարկմամբ թույլ կտան հայտնաբերել, արձանագրել և ապացուցել, թե հրադադարի պայմանավորվածությունն առաջինը որ կողմն է խախտել) և տեղակայվեն միջազգային դիտորդներ:

Բացի վերը նշվածից, Վիեննայի հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներկայացնող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի ընդունած մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ նշված է նաև, որ նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի) պայմանավորվել են նաև են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (Անջեյ Կասպրշիկի) գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ:

Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությանը, ապա նշված քաղաքում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման նպատակով, մասնավորապես համաձայնել էին ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Ինչպես հայտնի է, վերը նշված բոլոր պայմանավորվածությունների կատարումից ոչ թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են հրաժարվել ու հրաժարվում, այլ համառորեն հրաժարվել ու հրաժարվում է Ադրբեջանը, ինչն ի սկզբանե կանխատեսելի էր ու կանխատեսվել էր հայաստանյան վերլուծաբանների ու փորձագետների կողմից: Պարզ էր, որ Ադրբեջանի համար նշված պայմանավորվածությունների կատարումն իր համար դիվանագիտական ու քաղաքական պարտությունից բացի, լինելու էր նաև ռազմական սադրանքների ու շանտաժի քաղաքականության իրականացման հնարավորությունից զրկում: Ադրբեջանը դրանք կկատարեր ու կկատարի միայն մեկ դեպքում' ԼՂՀ մասը հանդիսացող ազատագրված տարածքներից գոնե մի քանիսն իրեն հանձնելու կամ գոնե Հայաստանի կողմից դրանք հանձնելու պաշտոնական ու հրապարակային խոստման դեպքում, ինչը ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից բացառված է:

Վաղվա հանդիպման առումով երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես հայտնել է նույն մտադրության մասին. «Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները» (համաձայնությունների կատարման ընթացքը): Շատ լավ է և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար շատ կարևոր, որ այս հարցում Մինսկի խմբի համանախագահող երկրներ հանդիսացող երկու գերտերությունների միջև հակասություն, տարաձայնություն չկա, այսինքն' նրանք երկուսն էլ (ամենայն հավանականությամբ, նաև' Ֆրանսիայի ներկայացուցիչը) մտադիր են անդրադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչը տվյալ դեպքում նշանակում է անդրադառնալ Ադրբեջանի կողմից դրանց չկատարման փաստին ու պատճառներին: Շատ կարևոր է, որ դրանց անդրադարձը չլինի անպտուղ, այսինքն' Ադրբեջանի համար հետևանքներ ունենա…

Ի վերջո, չորրորդ կարևոր, ուշադրության արժանի տեղեկությունը Ուորլիքի հայտարարության հետևյալ մասն է. «Նաև բանակցությունների սեղանի շուրջ մենք պլանավորում ենք քննարկել Ղարաբաղի կարգավորման հերթական քայլերը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին չի կարող հայտնի չլինել, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հերթական քայլերը կարող են քննարկվել կամ դրանց անդրադարձ կարող է լինել միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից հետո, ինչը Հայաստանի Հանրապետության նախապայմանն է: Ճիշտ է, իրենք կարող են հիշյալ հիմնախնդրի քաղաքական կարգավորման հերթական քայլերի վերաբերյալ քննարկում ունենալ, բայց եթե այդ քննարկումից նույնիսկ ինչ-որ առաջարկ կամ առաջարկներ ծնվեն, ապա դրանք հիմք չեն կարող հանդիսանալ առաջիկա որևէ բանակցության ընթացքում ՀՀ-ի կողմից քննարկվելու, առավել ևս' ընդունվելու համար, քանի դեռ Ադրբեջանի կողմից չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Ամենադիտված