Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) 

Ինչ է պայմանավորվել Կարեն Կարապետյանը նախագահի հետ` այդպիսի պատասխանատվություն ստանձնելուց առաջ. ահա ամենակարևորը

Հարցազրույցներ

Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ այն փոփոխությունները, որոնց ակնկալությունն ունի մեր հասարակությունը, որոնց անհրաժեշտության մասին խոսում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, սոսկ մեկի փոփոխության, մեկի նշանակման հարցը չեն, մեկով չի որոշվում ամբողջ քաղաքականությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության հրաժարականի, նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի մոտալուտ նշանակման առիթով է ստորև ներկայացվող հարցազրույցը ՀԴԿ նախագահի հետ:

- Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության շրջանում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը մեր պետության ու ժողովրդի համար կարելի՞ է արդյունավետ համարել: Ընդհանրապես, ո՞ր դեպքում չի կարելի արդյունավետ համարել իշխանությունների քաղաքականությունը, ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մեր երկրում ունենանք էական և իրական դրական փոփոխություններ:

- Մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. եթե իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մարդիկ քվեարկում են ոտքերով, այսինքն' հեռանում են երկրից, ուրեմն այդ քաղաքականությունն արդյունավետ չէ: Վե՛րջ: Եթե արտագաղթը շարունակվում է, մեր երկրի վիճակը չի փոխվում դեպի լավը, որ մարդիկ վստահություն ունենան իրենց իշխանության նկատմամբ, ուրեմն այդ քաղաքականությունը ձախողված քաղաքականություն է, այն պետք է փոխվի, իսկ փոխելու համար էլ պետք է համակարգ փոխել քայլ առ քայլ: Սա է մեր դիրքորոշումը, որը նախկինում էլ ենք արտահայտել:
Ասել, թե Հովիկ Աբրահամյանն այս մի բանը ճիշտ արեց, այն մի բանը սխալ արեց, արդեն էական նշանակություն չունի: Եթե համակարգի փոփոխություն չեղավ, կապ չունի, որ անհատը կգա, որ անհատը չի լինի կառավարությունում: Խնդիրն այն է' համակարգը փոխվելո՞ւ է, թե ոչ: Եթե ոչ, ապա, լավագույն դեպքում, կարելի է մի քիչ ավելի լավ աշխատել, մի քիչ բարելավել տնտեսական ցուցանիշները, ուրիշ ոչինչ չի կարող փոխվել:

- «Համակարգի փոփոխություն» ասելով, ի՞նչ նկատի ունեք:

- Եթե հիմքում չի լինելու սոցիալական արդարության սկզբունքը, ապա կարելի է համարել, որ համակարգի փոփոխություն չի կատարվել: Ոմանք շատ վերացական են մոտենում իմ ասած այդ սոցիալական արդարությանը, բայց դա շատ հստակ ձևակերպված ու լուծելի խնդիր է: Սոցիալական արդարությունը միայն հավասար պայմանների առկայությունը չէ, այլ նաև աշխատատեղեր ունենալը, առողջապահությամբ ապահովված լինելը, ուսման որակը, դատական համակարգի ճշմարտացիությունը, արդարությունն է, և այլն, և այլն: Այսինքն' եթե սոցիալական արդարության սկզբունքը չի դրվելու նոր կառավարության քաղաքականության հիմքում, որով նաև կանխորոշված կլինի պետության կարգավորիչ դերը բոլոր գործընթացներում, ապա որևէ էական բան չի փոխվի, իսկ եթե դա կա, այդ դեպքում մենք չենք ունենա բևեռացված հասարակություն և օլիգարխիկ համակարգ: Ահա սա՛ է խնդիրը, որովհետև սոցիալական արդարության սկզբունքը թույլ չի տալիս, որ դուք չպատժեք բյուջեն մսխող չինովնիկին, օրինախախտ բիզնեսմենին, կոռումպացվածներին' անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Այդ սկզբունքը թույլ չի տալիս, որ դատարանը սխալ վճիռներ կայացնի, կաշառակերությամբ զբաղվի ու շարունակի այդ գործունեությունը: Սրա մասին է խոսքը:

Մենք տարբերվում ենք այսօրվա իշխանություններից և բոլոր մյուս, լիբերալ կոչված կուսակցություններից հենց դրանով, որ ասում ենք' փոփոխությունները պետք է լինեն ոչ միայն համակարգային, այլ հենց կոնկրետ այս ձևով: Դրա համար մեր ծրագիրն էլ կոչվում է «Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը»: Մեր համոզմամբ, սա պետք է լինի, իրենք այդ չեն կարողանալու անել, դրա համար էլ մենք այդպես մեծ լավատեսներ չենք:

- Այսինքն' լավատեսության հիմք չունե՞ք այն կառավարության գործունեության նկատմամբ, որը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը:

- Չէ, ունենք լավատեսության հիմք' այնքանով, որքանով, ասենք, Կարեն Կարապետյանը կարող է ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել: Ընդամենն այդքանը: Սակայն դա բավարար չի լինի արմատական փոփոխություններ ապահովելու համար: Միաժամանակ չեմ ուզում կանխորոշել, թե ինքն այդ քայլերը չի անելու, իսկ միգուցե անի՞… Սպասենք, միշտ այդպե՞ս է, չէ՞, 100 օր պետք է տաս վարչապետին' տեսնելու, թե ինքն ինչ է անելու: Եթե կանի այն քայլերը, որոնք, իրոք, անհրաժեշտ են այս երկրի զարգացումն ապահովելու համար, ուրեմն ավելի լավ:

- Բայց այդ քայլերը միայն վարչապետի՞ց են կախված:

- Եթե ինքը ստանձնել է այդպիսի մեծ պատասխանատվություն, ուրեմն կնշանակի' ինքը պետք է այդպիսի պայմաններ ուզենար: Սակայն, սուրճի բաժակի վրա կանխագուշակումներ չանենք, եկեք սպասենք, հասկանանք ինչ են իրենք պայմանավորվել, տեսնենք ինչ գործողություններ են լինելու: Ես ասացի, թե մեր պատկերացումով ինչ պետք է լինի:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները
Ամենադիտված