Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Եթե «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությունը կանգ չառնի, թունավոր նյութեր պարունակող փոշին հասնելու է Սևանա լիճ

Վերլուծական

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի տեղեկացմամբ, երեկ առավոտյան ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնից զանգահարել են իրեն ու տեղեկացրել, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են ոստիկանություն և հայտնել, թե իբր Լևոն Գալստյանն ու իր համախոհները սպառնալիքներ են հնչեցրել ընկերության հասցեին:
Ոստիկանությունում հիշյալ ընկերության դիմումի կապակցությամբ սկսել են նյութեր նախապատրաստել, և այդ շրջանակում Լ. Գալստյանին բաժին են հրավիրել բացատրություն տալու: Տողերիս հեղինակի հետ զրույցում Լևոն Գալստյանը ասաց, որ ինքը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն, քանի որ հրավերը բանավոր է ստացել, և ներկայանալու համար պահանջել է ծանուցագիր ուղարկել: Ծանուցագիրն այսօր արդեն ստացվել է և նա, ամենայն հավանականությամբ երկուշաբթի, կգնա ոստիկանություն:

Լևոն Գալստյանի հավաստմամբ, ինքն ընկերությանը չի սպառնացել, իր գործողություններով մարդկանց չի հրահրել ընկերության աշխատակիցների և գույքի դեմ ուղղված հակաօրինական գործողություններ կազմակերպելու կամ կատարելու, օբյեկտիվորեն քննադատել է ընկերությանը և Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման վտանգավոր ծրագրի իրագործումը: Սա, իհարկե, ոչ թե սպառնալիք է, այլ ճնշում, որի գործադրումը Լ. Գալստյանի և ՀԲՃ-ի քաղաքացիական իրավունքն է: Ես ևս քննադատել եմ, իմ համոզմամբ, խիստ վտանգավոր հիշյալ ծրագրի իրագործումը և շարունակելու եմ քննադատել՝ այդ կերպ ճնշում գործադրելով ընկերության և ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք վերանայեն իրենց մոտեցումները և հրաժարվեն էկոլոգիական (և ոչ միայն) առումով վտանգավոր այդ ծրագրի իրագործումից:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարվա ընթացքում վերամշակել տարեկան 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

ՀԲՃ-ի տեղեկացմամբ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքին, ՀՀ կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը:

«Համահայկական բնապահպանական ճակատը» մտադիր է Սեւանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր աղտոտումից փրկելու նպատակով, առաջիկայում ձեռնարկել գործողությունների մեծ շարք:

Սևանա լճի, Վայոց Ձորի էկոհամակարգի, Ջերմուկ առողջարանային քաղաքի համար վերոնշյալ ծրագրի վտանգավորությունն ամբողջականորեն փաստելու համար, անշուշտ, լրագրային մեկ հոդվածը չի բավականացնի, հետևաբար այժմ, թեկուզ մասնակիորեն, ներկայացնեմ այդ վտանգներից գոնե մեկը: Հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալու է ծանր մետաղների և այլ թունավոր նյութերի պարունակությամբ հսկայական զանգվածի փոշի, որը, ինչպես օրերս իրավացիորեն նշել էր ՀԲՃ-ն, «անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար»։

Հավելեմ՝ անկառավարելի վտանգ է նաև հանքավայրից ոչ հեռու գտնվող ընտիր արոտավայրերի համար:

Հայտնի է, որ «Որոտան-Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը, մինչդեռ, ինչպես հայտնի է, ի տարբերություն Սևանա լճի, որը Ամուլսարի ոսկու հանքավայրից ուղիղ գծով մոտ 52 կմ է հեռու, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները Ամուլսարի ոսկու հանքավայրից ուղիղ գծով ընդամենը մոտ 7 կմ են հեռու: Թունավոր նյութեր պարունակող փոշին եթե նույնիսկ անմիջականորեն Սևանա լիճ չհասնի, նստելու է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև դրանց ջրային ավազանների վրա, իսկ հետո նշված փոշին պարունակող ջրերը հոսելու են Սևանա լիճ և տարիների ընթացքում կուտակվելով, թունավորելու կամ աղտոտելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները: Թունավոր նյութեր պարունակող աղտոտված ջրերով ոռոգված պտուղ-բանջարեղեններով սնվելու հետևանքով թե ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, առաջիկայում մասնագետները կասեն: Այս թեմայով ուսումնասիրություններս շարունակվում են, արդյունքները կներկայացնեմ առաջիկա հրապարակումներից մեկով:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված