Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Ոսկին կուրացրե՞լ է…

Վերլուծական

«Լիդիան Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ), որը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը, ինչպես արդեն հայտնի է, ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքը բաց եղանակով շահագործելուն: Ե՛վ հիշյալ ընկերությունները, և՛ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու կառավարությունն անտեսել են Հայաստանի բազմաթիվ անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքը, ինչպես նաև էկոլոգիական (և ոչ միայն) այն հնարավոր վտանգներն ու ռիսկերը, որոնք կապված են հիշյալ հանքավայրի շահագործման հետ:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում սպասվող աղտոտման վտանգի տակ են Սևանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը, ընդ որում, խոսքը ոչ թե սովորական աղտոտման, այլ ծանր մետաղներով, թունավոր ու վտանգավոր նյութերով աղտոտման մասին է:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարվա ընթացքում վերամշակել տարեկան 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։ Ինչպես արդեն նշել եմ իմ այս թեմայով իմ նախորդ հրապարակումներից մեկում. հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալու է ծանր մետաղների և այլ թունավոր նյութերի պարունակությամբ հսկայական զանգվածի փոշի, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն հանքավայրից ոչ հեռու գտնվող ընտիր արոտավայրերի, Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն, անշուշտ, չէր կարողանա սկսել Ամուլսարի հանքավայրի շահագործումը, եթե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այս տարվա ապրիլի 29-ին իր ստորագրությամբ հաստատած չլիներ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից վերջինիս տնօրեն Վ. Սահակյանի ստորագրությամբ ներկայացված-ստացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. ԲՓ 35 Պետական փորձաքննական եզրակացությունը: Ընդ որում, նախարարը հիշյալ եզրակացությունը հաստատել է հապշտապ, հենց նույն օրը՝ անտեսելով, որ դրա հիմքում ընդամենը մեկ փորձագետի' Ա. Մինասյանի դրական եզրակացությունը, որը, եթե համարենք որ ինչ-ինչ ազդեցությունների արդյունքում չի տվել, ի վերջո, մարդ է, կարող է սխալված լինել:

Մինչդեռ, ընդգծում եմ, երբ խոսքը խիստ պատասխանատու եզրակացության մասին է, որն ապագայում կարող է նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ Սևանա լճի համար և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի, նախարարի կողմից Պետական փորձաքննական եզրակացությունը պետք է հաստատվեր միայն այն դեպքում, երբ դրա հիմքում կլինեին առնվազն երեք անկախ և միմյանց չճանաչող փորձագետի եզրակացություն: Եթե սա օրենսդրության պահանջը չէ, ապա ո՞վ, եթե ոչ բնապահպանության նախարարն առաջինն ինքը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր' կառավարություն ներկայացնելով համապատասխան օրենքում լրացում կատարելու նախագիծ:

Հիմա, ինչպես խոստացել էի այս թեմայով իմ նախորդ հրապարակման մեջ («Եթե «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությունը կանգ չառնի, թունավոր նյութեր պարունակող փոշին հասնելու է Սևանա լիճ»), հիմնականում անդրադառնամ ձեռնարկողի՝ «Գեոթիմ» ՓԲԸ կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր) վերաբերյալ Պետական փորձաքննական եզրակացության հիմքում դրված փորձագետ Ա. Մինասյանի եզրակացությանը' հանքավայրի շահագործման ընթացքում առաջացող փոշու մասով: Հիշյալ հաշվետվության և եզրակացության մեջ այս կապակցությամբ նշված է.

«Արտադրական գործընթացների ժամանակվնասակար նյութերի արտանետումներ կառաջանան հանքի շահագործման, հանքաքարի տեղափոխման, ջարդման (մանրացման), կրի ընդունման և փոխակրիչի մեջ լցման գործընթացներում, լուծույթների պատրաստման և ԱԴՎ հանգույցներից:

Վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումները հաշվարկվել են 338.39տ/տարի, իսկ շարժական աղբյուրներից 737.5տ/տարի:

Փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ արտանետվող PM10» մասնիկների մեծ մասը՝ 95%-ից ավելին կնստի տեղանքից 1կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90% արտանետումների աղբյուրից 500մ հեռավորության սահմաններում: Ծրագրի գործողությունների վայրերից հեռավորությունների հիման վրա, PM10 և PM2,5 կոնցենտրացիաները կգտնվեն նորմայի սահմաններում:

Ցիանաթթվի, աղաթթվի գոլորշիների, ազոտի երկօքսիդի, ածխածնի մոնօքսիդի սպասվող գետնամերձ կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերի սահմաններում, չնայած նրան որ արտադրական հարթակը գտնվում է բնակավայրից դուրս»:

Կարդալով այս տողերը, նախ ուզում ես հարցնել՝ իսկ ի՞նչ է՝ արտադրական հարթակը կարող էր նաև բնակավայրո՞ւմ լինել… Կամ՝ ինչո՞ւ է ազոտի երկօքսիդի, ածխածնի մոնօքսիդի միայն գետնամերձ խտությունների վերաբերյալ նշված, դրանց ոչ գետնամերձ տարածում չի՞ լինելու… Եթե նույնիսկ ընդունենք, որ վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումները տարեկան 338.39 տոննա, իսկ շարժական աղբյուրներից տարեկան 737.5 տոննա են, ապա վնասակար նյութերի տարեկան ավելի քան 1000տ արտանետումներն էլ, կարծում եմ, քիչ չեն:

Ինչ վերաբերում է փոշուն, որը պարունակում է ծանր մետաղներ, թունավոր նյութեր, ապա այն եզրակացությունը, որ արտանետվող PM10» մասնիկների մեծ մասը՝ 95%-ից ավելին կնստի տեղանքից 1կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90% արտանետումների աղբյուրից 500մ հեռավորության սահմաններում, արժանահավատ չէ: Իբրև թե դա հաստատվել է փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում: Իսկ ի՞նչ է՝ այն փոշին, որն առաջանալու կամ գուցե արդեն առաջանում է պայթեցումների, հանքաքարի ջարդման (մանրացման), բարձման, տեղափոխման, բեռնաթափման, թերևս նաև այլ գործընթացներում, չի կարո՞ղ ավելի հեռու թռչել… Այդպիսի խոստո՞ւմ է տվել, կամ ընկերությունը փոշու հետ 1 կիլոմետրից այն կողմ չտարածվելու վերաբերյալ պայմանագիր ունի՞ կնքած… Այս առումով պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալ բոլոր գործընթացներում առաջացող փոշու հատիկների չափերը կարող են տարբեր լինել, դա կանխատեսելի չէ, իսկ քամիների ուժգնությունից ու բարձրությունից բացի, նաև փոշու հատիկների չափերն են պայմանավորում աղտոտման աղբյուրից դրանց տարածման հեռավորությունը: Պատկերացնելու համար, որ ծանր մետաղներ, որոնք թունավոր են, և այլ թունավոր նյութեր պարունակող փոշին քամիների, օդային հոսանքների միջոցով կարող է շատ հեռու հասնել, ներկայացնեմ ժամանակին ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող կառույցներից մեկի՝ Հայէկոմոնիտորինգի տնօրենի գիտական հարցերի գծով տեղակալ Սեյրան Մինասյանի հայտնած հետևյալ տեղեկությունը.

«2001թ. տվյալների համաձայն, Հայաստանի տարածքի վրա տարեկան 14,5 տոննա կապար է նստել, հիմա էլ մոտավորապես նույն պատկերն է։ Մեր երկրի վրա նստող կապարի մոտ 16 տոկոսը Թուրքիայից է գալիս, 24 տոկոսը՝ Ադրբեջանից, 6 տոկոսը՝ Վրաստանից»։

Ուրեմն ի՞նչ՝ ծանր մետաղ, այսինքն՝ թունավոր նյութ պարունակող փոշին, որը Հայաստանից շատ ավելի հեռու գտնվող Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից նման մեծ զանգվածներով կարողացել է հասնել ՀՀ, նստել մեր երկրի տարածքի վրա, Ամուլսարի ոսկու հանքավայրից չի՞ կարող հասնել նրան անհամեմատ մոտ գտնվող Արփա և Որոտան գետեր, դրանց ջրային ավազաններ: Չի՞ կարող հասնել հանքավայրից մոտ 7 կմ հեռու գտնվող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ:

Դրանից հետո, ինչպես արդեն նշել եմ, նշված փոշին պարունակող ջրերը հոսելու են Սևանա լիճ («Որոտան-Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը) և տարիների ընթացքում կուտակվելով, թունավորելու կամ աղտոտելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված