Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի և ՀՎԿ–ի բողոքը Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ
Բլոգոսֆերա
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։
Մենք պահանջում էինք վերանայել ԸԸՀ ավագանու անդամների բաշխման արդյունքները:
Անշուշտ, դատարանի կայացրած որոշումը չի կարող բավարարել ինչպես մեր քաղաքական միավորներին այնպես էլ գյումրեցի ընտրողների մեծամասնությանը:
Այն նույն ընտրողների, որոնց կողմից ոչ իշխանական ուժերին տրված ձայների և արդյունքում ստացած ավագանու անդամների ընդհանուր հանրագումարը մաթեմատիկական պարզ մեծամասնություն է կազմում:
Անըմբռնելի է, քանի որ ԸՕ-ի բոնուսային համակարգի արդյունքում Գյումրիի քաղաքապետը չի ստացել գյումրեցիների մեծամասնության քվեն: Միևնույն ժամանակ չհիմնավորված է, թե փաստացի ինչու է ԲՀԿ-ից և ՀՎ-ից վերցվում ավագանու մեկական մանդատ:
Այսպիսով' խախտվում է ընտրողների կողմից մեզ տրված քվեների արդար բաշխման սկզբունքը:
Ինքնին բոնուսային համակարգն իր մեջ մի շարք բացեր ունի, որի արդյունքում ընտրական գործընթացի ավարտին կարող է ձևավորվել փխրուն կայունություն, իր համապատասխան անկանխատեսելի հետևանքներով:
Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան, և անգամ ԵՎրոպական դատարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ