Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է. քաղաքացիական նախաձեռնություն
Բլոգոսֆերա
Այսօր' 4-ը նոյեմբերի, 2016թ., մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է վերջ տալ ամիսներ շարունակ տևող անարդարությանն ու հաշվեհարդարին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ:
Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է`
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից' Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել:
Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին' անդամահատել իր անզգայացած ոտքը:
Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե' The Committee Against Torture (CAT)
Բոլորիցդ ակնկալում ենք հնարավորինս ակտիվ մասնակցություն ֆեյսբուքյան այս նախաձեռնությանը'
որպեսզի կարողանանք վերջ տալ ամիսներ շարունակ տևող այս անարդարությանն ու հաշվեհարդարին մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի դեմ:
Շնորհակալություն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ