Պահանջ. ցույց տվեք «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի ոտքի լուսանկարը (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Այսօր կայացավ Հայ Կանանց ճակատի ակցիան Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը:
«Ողջ տարածքը լցված էր ոստիկանական հաշվարկներով: Նրանց հավանաբար խուճապի էր մատնել մեր հայտարարության ՊՊԾ հապավումը:
Մեզ ընդառաջ եկավ հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը, որը մեզ ներկայացրեց մասնագիտական բացատրություն: Ասաց, որ Հովհաննեսի ոտքը չի կտրվելու: Դա բացառվում է: Ես նշեցի Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից բժշկուհու կարծիքը, տնօրեն-բժիշկը ասաց, որ բաց է այդ հարցը նրա հետ քննարկելու համար: Ուստի պետք է ջանանք հաղորդակցություն ստեղծել երկու բժիշկների միջև: Մենք պահանջել ենք հանրությանը ներակայացնել Հովհաննեսի ոտքի լուսանկարը: Հիվանդանոցի տնօրենը խոստացավ, որ կփորձի այդ հարցը լուծել: Սպասում ենք: Դեռ այսքանը:»,- գրել է Սյուզան Սիմոնանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ