Գուրգեն Դաբաղյան. «Վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի»
Բլոգոսֆերա
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով՝ ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից, ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է:
Ուղղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է: Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ Եղիշե ջան, դու, կեցցե՛ս համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ-շատ հաջողություններ եմ մաղթում…»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ