«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը 

Ժամանակն է, որ Հայաստանն ազատագրենք ներքին աղբից ու տականքից. «Սասնա ծռեր»-ի անդամ

Բլոգոսֆերա

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի նամակը, որում, մասնավորապես, նշված է.

«Ողջույն բոլոր ընկերներիս, բարեկամներիս, իմ սիրելի Հայ Ժողովրդին։

Փոքրիկ անդրադարձ կատարեմ մեր՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին, այսինքն՝ զինված ապստամբությանը, կամ, ինչպես «պաշտոնական» մարմինները որակեցին, ՊՊԾ գնդի գրավմանը։

Առաջին հերթին կխոսեմ բուն գործողության իմաստից․ դա զինված ապստամբություն էր՝ բառի իսկական իմաստով, այսինքն՝ այն, որ մեր հայրենիքում ամեն օր մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենթարկվում ենք հազարավոր ապօրինությունների, ամեն քայլափոխի մեր իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են, որ ՀՀ քաղաքացին զրկված է իր ճակատագրի, ապագայի նկատմամբ վստահությունից, հույսից, որ որևէ մասնակցություն չի ունենում պետության կառավարման և մնացած գործընթացներին, ո՛չ նորություն ասած կլինեմ, ո՛չ էլ դա փոքրամասնության կարծիքն է․․․

Հայը ցեղասպանության է ենթարկվում իր սեփական հայրենիքում՝ բառի ամենաիսկական իմաստով․․․ Մի խումբ անձանց կողմից երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը չի կարող բնականոն զարգացում ապրել, հետագա գոյությունը շարունակել, հոգալ առօրյա հոգսերը․․․Իրավապահ մարմինները որպես այդպիսիք չեն գործում, դատարանները արդարադատության կրողները չեն և այլն․․․․

Հայ ժողովուրդը բազում անգամներ դուրս է եկել փողոց՝ խաղաղ ցույցի՝ այդ անձանցից պահանջելով հեռանալ, զիջել տեղը արժանավորներին, իսկ այդ մարդիկ դիմել են բռնության, ուժի, ծեծ ու ջարդի, հալածանքների, սպանությունների․․․

Այս պարագայում ամբողջ ժողովուրդն արդարացիորեն դադարել է հավատալ խաղաղ միջոցներին, դադարել է հույսը դնել կուսակցությունների վրա, և այս ամենի հիմնավորման կարիքն այսօր չկա։ Այն մարդիկ, ովքեր դատապարտում են զինված ապստամբությունը, կա՛մ հենց այդ քրեաօլիգարխիկ իշխանությունների շահերն են սպասարկում (չեմ ցանկանում անուն առ անուն թվարկել, քանի որ երկար ժամանակ կպանջվի), ստոր դավաճաններ են, կա՛մ պարզապես այնքան են կտրված իրականությունից, այնքան են նրանց զգայարանները բթացել, որ, կարելի է ասել, տառապում են մտավոր թուլությամբ։

Այո՛, ես չեմ վախենում իմ «խիստ» բնորոշումներից ու գնահատականներց, որովհետև ինչպես նախորդ դարասկզբին, կշեռքի նժարին դրված էր իմ ժողովրդի՝ Հայ ժողովրդի լինելիության հարցը՝ այն տարբերությամբ, որ ժամանակակից աշխարհում, երբ իրադարձությունները զարգանում են խելակորույս արագությամբ, և՛ հապաղումն է կործանարար, և՛ փոքր մասշտաբի դիմադրությունները։ Անհրաժե՛շտ է, հրատա՛պ է, որ դուրս գանք պայքարի և, եթե կրկին բռնությունների դիմեն, ոչ թե հիասթափված գնանք տուն, այլ գնաք ձեր ընկերների, հարևան-բարեկամների հետևից և վերադառնաք պատրաստված՝ մի քանի անգամ ավելի մեծ թվով և համապատասխան միջոցներով (միջոցների ընտրության մեջ յուրաքանչյուրն ինքն է պարտավոր և իրավասու ընտրություն կատարել)։

Ուզում եմ միայն հիշեցնել, որ նախորդ դարասկզբին այն վայրերում, որտեղ ժողովուրդը հլու չհամակերպվեց, այլ ինքնակազմակերպվեց և ըմբոստացավ, ապա որոշ չափով փրկվեց։ Վստահաբար կարող ենք ասել, եթե երևույթը համազգային բնույթ կրեր, ապա արդյունքը առնվազն շատ ավելի լավը կլիներ։

Այսօրը այն ժամանակներից տարբերվում է նաև նրանով, որ թշնամին նաև ներքին է և ավելի վտանգավոր, բայց շատ ավելի թույլ, իսկ մենք ինքնակազմակերպվելու և համախմբվելու դեպքում՝ շատ ավելի ուժեղ։

Հայ ժողովուրդն ապացուցեց իր կամքը, վճռականությունը, միասնականությունը և անվեհերությունը Արցախյան ազատամարտի օրերին։ Այսօր ժամանակն է այդ ամենը ցուցաբերել Հայաստանում, ժամանակն է, որ Հայաստանը ազատագրենք ներքին աղբից ու տականքից, և երկիրը վերադառնա իր իսկական տիրոջը՝ համայն հայ ժողովրդին․․․Այս գործընթացին իր անմիջական մասնակցությունը պիտի բերի ո՛չ միայն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այլ ամբողջ հայությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում՝ արևելքից մինչև արևմուտք։ Դա ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է։ Պարտք՝ մեր նախնիների, մեր զոհված և նահատակված հայորդիների առջև, պարտք ինքներս մեր առջև,մ եր գալիք սերունդների առջև․․․

Մեր պապերն ու հայրերը, մեր ընկերներն ու եղբայրները, ովքեր իրենց կյանքն ու ապագան զոհաբերեցին, մեզ ավանդեցին արարել և բարգավաճել Հայոց Տունը, և ոչ թե մեր հայրենիքում և նրա սահմաններց դուրս գլուխ խոնարհել, ձեռք մեկնել մուրալու և ո՛չ՝ օգնելու․․․

Գաղտնիք բացահայտած չեմ լինի՝ ասելով, որ այն անձը կամ անձինք, ովքեր հայտարարեցին, որ իրենք թույլ չեն տա «իրենց» երկիրը Սիրիա կամ Լիբանան կամ էլ Ուկրաինա դարձնել,հենց այդ անձինք են մեր երկրին վերաբերվում որպես Ռուանդայի կամ Զանզիբարի, իսկ մեզ՝ քաղաքացիներիս, որպես ստրուկների, որպես խղճուկ գոյություն քարշ տվողների․․․

Ես նաև համարձակություն կունենամ հայտարարելու, որ այս հանցավոր իշխանություններից ազատվելը, համակարգային փոփոխություններ իրականացնելը, օրինավոր և օրինակելի երկիր կառուցելն ազգային, նույնիսկ՝ համազգային արժանապատվության և ինքնասիրության հարց է։ Յուրաքանչյուր ոք՝ անկախ իր սոցիալ-քաղաքական դրությունից, իր աշխարհայացքից և նախասիրություններից, եթե հոգով իրեն ՀԱՅ է համարում, եթե իրեն համարում է մեր ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ կրողը, պիտի ամաչի մեր պետության և պետականության խղճուկ դրությունից, պիտի նրա սիրտը ցավի յուրաքանչյուր իր ազգակցի տառապանքների և թշվառության համար, պետք է այս օրհասական և վճռորոշ ժամանակահատվաշում իր մեջ ուժ և կամք գտնի իր անձնականն ու նյութականը մի կողմ դնելու, համազգային գաղափարախոսությամբ համախմբվելու․․․ և արդյուքը երկար չի սպասեցնի․․․

ԱՐԴ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅ և ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄԱՉԵԼ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՏՔԻ՛, ԴԵՊԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ․․․․․

Ընդմիշտ ձեր՝ «Սասնա Ծուռ» ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
Ամենադիտված