Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դեկտեմբերի 31-ին ես վայր կդնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել ԱՄՆ պետդեպարտամենտում»,- նշել է նա:
Ուորլիքը հայտնել է, որ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում աշխատելու է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում՝ որպես ԱՄՆ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության և հանրային քաղաքականության պատասխանատու:
Նա զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013 թվականից:
I will step down as @OSCE Co-Chair on December 31. It has been an honor to serve in the @StateDept for more than 30 years. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) 21 ноября 2016 г.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ