Հարձակման են ենթարկվել Հոմսի հայկական եկեղեցին և դպրոցը
Սփյուռք
Հարձակման են ենթարկվել Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող հայկական եկեղեցին և դպրոցը։ Հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների կողմից շաբաթ օրը, հաղորդում է «Ասպարէզը»–ը։
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանի խոսքերով, Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմի հովանու ներքո գործող «Իսահակյան» հայկական դպրոցը հարձակման է ենթարկվել Սիրիայի ընդդիմության կողմից։ Դպրոցը գտնվում է Հոմս քաղաքի Համիդիյա շրջանում՝ բնակեցված հիմնականում քրիստոնյա արաբներով։ Ընդդիմության ներկայացուցիչները հայկական դպրոցը և եկեղեցին գրավել են դրանք որպես հիվանդանոց և վերականգնողական կենտրոն ծառայեցնելու համար։
Սիրիայի կառավարական ուժերը հարձակում չեն գործել այդ թաղամասի վրա այդտեղ ապրող բազմաթիվ քաղաքացիական անձանց անվտանգության նկատառումներով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի