«Փաստ». ՍԱՍ սուպերմարկետները փա՞կ են. ՍԱՍ–ի Արտակին ստուգում են
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ, առավոտյան ժամը 10:00–ից հարկային մարմինները բազմաթիվ խմբերով միաժամանակ սկսել են ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի անխտիր բոլոր ՍԱՍ սուպերմարկետներում: Մասնագետների աչքից ոչինչ չի վրիպում: Ասում են' սեփականատեր ՍԱՍ–ի Արտակը (Արտակ Սարգսյան) շոկի մեջ է: Առայժմ ստուգումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, մանավանդ, հարկայիններն առայժմ ոչ մի ինֆորմացիա չեն հաղորդում:
«Փաստին» հաջողվել է պարզել, որ հարկային մարմինները բոլոր սուպերմարկետներում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում:
Այսինքն, համակարգիչով տվյալներն անց են կացնում, կտրոն են տալիս, բայց իրավական, ընդհանուր վաճառքի մեջ այդ ապրանքների տվյալները չեն մտնում ու այդքան մասով հարկ չի վճարվում:
Տեսնես ում «հավին» է քշա ասել Արտակը կամ գուցե ընտրություններին ընդառաջ ուզում են բոլորին «սպիտակ» դա՞շտ բերել:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան