«Փաստ». Սերժ Սարգսյանի «ձիու քայլը»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկվանից Հանրապետական կուսակցության վերնախավում իրարանցում է սկսվել: Նրանք, ովքեր հավակնում են հայտնվել կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում' հայտնվել են ցայտնոտում:
Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը կհրապարակվի փաստաթղթերի ընդունման վերջին օրը' փետրվարի 16-ին: Մինչ այդ ոչ մի կուսակցական չի իմանալու ցուցակում իր տեղի մասին: Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած «ձիու քայլ» է կատարել մի նպատակով. նրանք, ովքեր դժգոհ կլինեն համամասնական ցուցակի իրենց տեղից, վերջին օրը չեն հասցնի լքել կուսակցությունն ու հանգրվանել մեկ այլ դաշինքի ցուցակում»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան