«Փաստ». Հրազդանում կթեժանան նախընտրական կրքերը
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հրազդանում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու դաժան մրցավազք է սկսվել: Ցանկացողները շատ են, ֆինանսական հնարավորություն ունեցողները՝ նույնպես: Հանրապետականի ցուցակ են ուզում մտնել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամներ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանն ու Մխիթար Հարությունյանը (Տուրբազայի Մխոն):
Բայց նրանք իրար հետ խնդիր չունեն: Դավիթն ու Մխիթարը ՀՀԿ վերնախավին հասկացրել են, որ իրենցից գոնե մեկնումեկը պետք է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով մասնակցի ընտրություններին, այլապես իրենք ուրիշի համար չեն «վազի» ձայների հետևից:
Սակայն նրանց դեռևս չի հաջողվել հանրապետականներին համոզել, որ իրենց անունները ընտրացուցակ մտցնեն»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ